Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Անիրատեսական է ակնկալել, որ Ամուլսարում ոսկու արդյունահանման ընթացքում որևէ աղտոտված ջուր չի արտազատվի բնական միջավայր. դոկտոր Էնն Մաեստ

ԱՄՆ Կոլորադո նահանգում բնակվող երկրաքիմիկոս դոկտոր Էնն Մաեստը, ով 2017թ-ից ուսումնասիրում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանմանը վերաբերող փաստաթղթերը և մասնավորապես Լիդիան ընկերության ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ները, 2019թ․ օգոստոսի 27-ին հուշագիր է պատրաստել ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի ընկերությունների պատրաստած զեկույցի՝ երկրաբանության ու ջրերի հատվածների վերաբերյալ, որը անգլերեն լեզվով ուղարկվել է տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ Բնապահպանության նախարարություն։ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը նեկրայացրել է Մաեստի ուսումնասիրության ամփոփումը:

Հուշագրում մասնավորապես ասված է, որ երկրաբանությանն ու ջրերին վերաբերող հատվածներն ուսումնասիրած ԹիԱրՍի ընկերության փորձագետներն ունեն բարձր որակավորում և նրանց կատարած մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ամուլսարի ՇՄԱԳ-ը պարունակում է լուրջ սխալներ, տվյալների անհամապատասխանություն և անորոշության բարձր մակարդակ։

Այս զեկույցը, ինչպես և Էնն Մաեստի և Ավստրալիայից և Կանադայից ևս 3 գիտնականների նախկինում արած ուսումնասիրությունները, ակնհայտ են դարձնում, որ մտահոգիչ են ոչ միայն Ջերմուկի ջրերի ու Սևանա լճի վրա բացասական ազդեցությունները, այլև տարածքի աղբյուրների և Արփա, Որոտան ու Դարբ գետերի վրա ազդեցությունը, որը այդ տարածքից օգտվող համայնքների համար կենսական նշանակություն ունի։

Դոկտոր Մաեստը պնդում է, որ անիրատեսական է ակնկալել, որ Ամուլսարում ոսկու արդյունահանման ընթացքում որևէ աղտոտված ջուր չի արտազատվի բնական միջավայր։ Նա մեջբերում է Քննչական կոմիտեի ղեկավարի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ հանքի շահագործման դեպքում ընկերությունը խոստացել է, որ աղտոտիչների որևէ արտազատում բնական միջավայր տեղի չի ունենա և հակադարձում, որ կառավարությունը պետք է վերանայի իր ակնկալիքները, քանի որ ջրերի աղտոտում հաստատ տեղի է ունենալու, իսկ անկախ գնահատողների զեկույցն ակնհայտորեն ցույց է տալիս (էջ 110), որ ստորերկրյա ջրեր են աղտոտվելու։ Անհնար է այլ բան ակնկալել, երբ փորձ է արվում Հայաստանի ջրային համակարգի սրտում բաց եղանակով իրականացնել թթվարտադրության ու աղտոտիչների արտազատման բարձր մակարդակ ունեցող ապարների խոշոր մասշտաբի արդյունահանում, այն էլ մի ընկերության կողմից, որը երբևէ հանք չի շահագործել։ Նույնիսկ ԱՄՆ-ում փորձ ունեցող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից 75-93 տոկոսը ջրերի վրա բացասական ազդեցություն են թողել, իսկ մեղմացման միջոցառումները ձախողվել են 64 տոկոսի դեպքում։ Դոկտոր Մաեստը նաև մատնանշում է, որ Լիդիանն ինքն է իրեն հակասում, երբ պնդում է, որ աղտոտված և չմաքրված որևէ ջուր բաց չի թողնի բնական միջավայր։ Նախ, նա ուշադրություն է հրավիրում «ջուր բաց թողնել» և «ջուր արտազատել» բառերի վրա, և պնդում, որ աղտոտիչների արտազատում տեղի կունենա անկախ ջրերի բաց թողումից։ Ինչ վերաբերում է բաց թողնելուն, ըստ Լիդիանի նախագծի, հանքախոռոչներում կուտակված կոնտակտային (աղտոտված, չմաքրված) ջուրը Լիդիանը նախատեսում էր օգտագործել փոշին նստեցնելու համար՝ առանց նախապես այն մաքրելու։ Այդուհանդերձ, շատ ավելի մեծ մտահոգություն են ներկայացնում կուտակման ոչ ենթակա, այդ թվում՝ հնարավոր վթարների արդյունքում արտահոսման ենթակա կոնտակտային ջրերը։ Ջրերի և ապարների փոխադրման ենթակառուցվածքների քարտեզի վրա (տե՛ս ստորև), դոկտոր Մաեստը ցույց է տալիս, որ կիլոմետրեր ձգվող փոխադրիչներ կան, որոնց վթարների դեպքում աղտոտիչների արտազատման գնահատում արված չէ։

Նկար 1․ Փոխադրիչ ենթակառուցվածքները՝ ըստ Լիդիանի ԲՍԱԳ-ի (2016)


Էնն Մաեստը նաև մեկնաբանում է Ջերմուկի աղբյուրների վրա ազդեցության հատվածը։ Ըստ ԷԼԱՐԴ-ԹիԱիՍի-ի (էջ 115), հանքի տարածքից ջրերի հոսք դեպի Ջերմուկի աղբյուրներ տեղի չի ունենա «հիդրավլիկ ու տեղանքի ֆիզիկական հատկանիշների» պատճառներով։ Սակայն այս եզրակացությունը վերաբերում է ներկայիս պայմաններին, երբ հանքի շահագործում դեռևս չկա։ ԷԼԱՐԴ-ԹիԱիՍի-ի զեկույցը չի գնահատում, թե հանքի շահագործումն ինչ ազդեցություն կունենա ջրերի փոխադրման ուղիների վրա, քանի որ հանքի շահագործումը կմեծացնի առկա հոսքուղիները և կստեղծի նոր ուղիներ, որոնք չեն գնահատվել ո՛չ Լիդիանի ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ում, ո՛չ էլ անկախ գնահատողների զեկույցում։ Փաստը, որ երկրաբանական խզվածքների ու բեկվածքների փոխկապակցվածությունը ճշգրտորեն նկարագրված չի (ինչպես փաստում է նաև ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ զեկույցը, էջ 14), Ջերմուկի ջրերի վրա ազդեցության առումով առաջացնում է անորոշություն։

Ստորերկրյա ջրերի հոսքերը փաստագրված են դեպի Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ (տե՛ս ստորև բերված քարտեզը)։ Կեչուտի ջրամբարը Սևանա լճի հետ ունի հիդրոլոգիական կապ, իսկ հանքախոռոչները և դատարկ (թափոնային) ապարների լցակույտը գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, որը պաշտպանված է օրենքով (ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի զեկույց, էջ 115)։ Կեչուտի ջրհավաք ավազանում է գտնվում դատարկ ապարների լցակույտը և այնտեղից հոսող վտակը։ Սպանդարյան-Կեչուտ թունելում առկա ջրերը նույնպես ցույց են տալիս, որ տեղանքից ստորերկրյա ջրեր են այնտեղ թափվում։ Հանքի շահագործման ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը կարող են հոսել Սպանդարյան-Կեչուտ թունել և Սևանա լիճ և աղտոտել դրանք, եթե մեղմացման միջոցառումները չունենան ակնկալվող ներգործությունը։ Դրանք նաև կհոսեն դեպի Որոտան գետ և կարող են տեղափոխվել Սպանդարյան ջրամբար։

Դոկտոր Մաեստը մատնանշում է, որ ստորերկրյա ջրերի հոսքուղիների քարտեզը ցույց չի տալիս դատարկ ապարների լցակույտից սկիզբ առնող վերգետնյա վտակը։ Նա այդ քարտեզը լրամշակել է (տե՛ս ստորև) և կարմիր գծով ցույց է տալիս հոսքի հնարավոր ուղին։ Վտակը Արփա գետին միանում է Կեչուտի ջրամբարից վերև՝ հյուսիսային մասում և հոսում դեպի Կեչուտ։ Սևանա լճի վրա հնարավոր ազդեցության գնահատման մեջ հաշվի չի առնվել աղտոտիչների հնարավոր այս հոսքը։

Նկար 2․ Ստորերկրյա ջրերի հոսքերի մոդելավորման քարտեզ ըստ Լիդիանի՝ առանց հաշվի առնելու երկրաբանական խզվածքները, փոփոխված՝ վերգետնյա պոտենցիալ ուղիների կարմիր գծանշումով:

Էնն Մաեստն կրկին անդրադառնում է ապարների թթվային դրենաժին, ինչի կապակցությամբ ինքը մանրակրկիտ ուսումնասիրություն է արել դեռևս 2017թ․։ Նա մեջբերում է փորձագետների եզրակացությունը, որ Լիդիանի պնդումները, թե տարածքի ապարներն ունեն թթվային դրենաժի նկատմամբ դիմադրողականություն, իրականում «անհեթեթություն» են (էջ 25)։ Ընդհանուր առմամբ, Լիդիանի խորհրդատու ընկերության կողմից (GRE 2017) թթվային դրենաժի գնահատումը իսկապես մոլորեցնող է, ինչպես եզրահանգում են ԹիԱրՍի փորձագետները։

Էնն Մաեստը համարում է, որ արդարացի են ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ-ի պնդումները, որ առկա ՇՄԱԳ/ԲՍԱԳ տվյալները բավարար չեն հանքարդյունահանումը սկսելու համար, անհրաժեշտ է իրականացնել երկրաբանական, հիդրոերկրաբանական (ներառյալ՝ երկրաբանական խզվածքներով աղտոտիչների շարժի, որը ԲՍԱԳ-ն անտեսել է), թափոնների բնութագրման և ջրերի մաքրման պատշաճ ուսումնասիրություններ։ Սրանց հիման վրա նոր կարելի է անել ջրերի որակի կանխատեսումներ և բացասական ազդեցության մեղմման միջոցառումների նախագծում։ Նման ուսումնասիրությունների և հետևաբար մեղմման միջոցառումների իրականացումն Ամուլսարի ծրագրի նախագծի նշանակալի փոփոխություններ է ենթադրում, ուստի պահանջվում է հավելյալ ազդեցության գնահատում միջավայրի վրա (ՇՄԱԳ): Ինչ վերաբերում է Լիդիանին, այն հանձնառություն է վերցնել իրականացնել առաջարկվող մեղմացման միջոցառումների մեծ մասը։ Սակայն ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի-ի հուշագրում առաջարկվող կետերը ընդամենը մոտեցումներ են, որոնց կատարման համար անհրաժեշտ է նախագծել հստակ ինժեներական ծրագրեր։ Իսկ ամենակարևոր միջոցառումներից մեկի՝ ջրերի ակտիվ մաքրման եղանակի կապակցությամբ Լիդիանն առաջարկում է բաց թողնել անհրաժեշտ բնութագրական ուսումնասիրությունները և ծրագիրը սկսելուց հետո, երբ ջրի որակը սկսի վատանալ, նոր իրականացնել այնպիսի մեղմացման միջոցառումներ, որոնք պրակտիկայում ամենաուժեղը չեն։ Նման մոտեցումը կհանգեցնի շատ ավելի ծանր ազդեցությունների միջավայրի և այդտեղ բնակվող համայնքների վրա։