Ուզբեկստանում արգելվել են անչափահաս տարիքում ամուսնությունները
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների մասին օրենք է ստորագրել, որի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից կանանց համար ամուսնության նվազագույն տարիքը 17-ից կդառնա 18-ը, գրում է ria.ru-ն:
Ներկա պահի դրությամբ երկրում կանանց համար ամուսնության տարիքային թույլատրելի շեմը տղամարդկանց դեպքում 18-ն է, կանանց դեպքում՝ 17-ը:
Օրենքի համաձայն՝ հարգելի պատճառներով և բացառիկ դեպքերում (հղիություն, երեխայի ծնունդ և այլն) տվյալ շրջանի կամ քաղաքի՝ ամուսնությունների գրանցաման գրասենյակն իրավունք կստանա ամուսնացող զույգի ցանկությամբ իջեցնելու թույլատրելի տարիքային շեմը ոչ ավել, քան մեկ տարով:
Ամուսնության տարիքի շեմը բարձրացնելու հարցն Ուզբեկստանում արդեն մի քանի տարի է, ինչ քննարկվում է: Տեղացի և միջազգային փորձագետների կարծիքով՝ երկրում վաղ տարիքում ամուսնանալը թույլ չի տալիս աղջիկներին լիարժեք ուսում ստանալ, ինչպես նաև անդրադառնում է նրանցից ծնված երեխաների առողջության վրա:

















































