Բոլթոնը մտադիր է նախազգուշացնել Լուկաշենկոյին «ռուսական սպառնալիքի» մասին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հինգշաբթի օրն ասել է, որ նախատեսում է օգտագործել Բելառուս կատարելիք այցը, որպեսզի նախազգուշացնի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքի մասին, տեղեկացնում է Reuters-ը։
Հանդես գալով Մոլդովայում լրագրողների առջեւ՝ Բոլթոնն ասել է, որ «...մենք կարծում ենք, որ Մոսկվայից լսածի համատեքստում կարեւոր է գնալ Բելառուս եւ խոսել նրանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մասին»։
Բոլթոնը մեկնաբանություններ է տվել լրագրողներին Քիշնեւում Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուի հետ կայացած բանակցություններից հետո, որը պաշտոնն զբաղեցրել է հունիսին եւ մինչ այդ ասել էր, որ ցանկանում է երկիրն ազատել օլիգարխիական համակարգից, որը ճնշում է Մոլդովան 1991-ին անկախության հռչակումից հետո։ «ԱՄՆ կառավարության անունից ցանկանում ենք ձեզ եւ նոր կառավարությանը ամենալավը ձեր հակակոռուպցիոն քարոզչության մեջ, որը չափազանց կարեւոր է պոտենցիալ ամերիկյան ներդրողների համար»,- ասել է Բոլթոնը։

















































