41 կգ. Անջելինա Ջոլիի ընկերները խոստովանել են, որ չափազանց անհանգստացած են դերասանուհու առողջական վիճակով (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի ընկերներից մեկը խոստովանել է, որ չափազանց անհանգստացած է դերասանուհու առողջական վիճակով: Ընկերոջ խոսքով՝ իրեն մասնավորապես անհանգստացնում է դերասանուհու քաշը, որը հասել է ընդամենը 41 կիլոգրամի, գրում է gossipcop.com-ը:
Նրա խոսքով՝ դերասանուհու առողջական վիճակով անհանգստացած են նաև նրա մյուս բոլոր ընկերները, որոնք հորդորում են վերջինիս հիվանդանոց գնալ:
Նրանց ջանքերի շնորհիվ դերասանուհին բժշկական խորհրդատվության է դիմել, և բժիշկները, ընկերոջ փոխանցմամբ, 44-ամյա Ջոլիին կարգադրել են հետևել սննդակարգի, սկսել լիարժեք և կանոնավոր սնվել, այլապես նրա ծայրահեղ հյուծվածությունը կարող է նրան մահվան շեմին հասցնել:
Նրա ախորժակի կորուստը, ինչպես հաղորդում է աղբյուրը, սկսվել է դերասան Բրեդ Փիթի հետ սկանդալային ամուսնալուծությունից հետո: Իսկ բոլորովին վերջերս իր սիրելի ավագ որդուն Հարավային Կորեայի Յոնսեյի համալսարան ճանապարհելուց հետո նա «չի դադարում արտասվել» և չի կարողանում համակերպվել այդ փաստին, ինչից դերասանուհին ավելի է հյուծվել:
Վերջերս ET-ի հետ զրույցում որդուն օդանավակայանում ճանապարհելու հուզիչ պահի մասին խոսելիս դերասանուհին հայտնել էր, որ «մեծ ակնոցներ է կրել», որպեսզի որդին չտեսնի իր արցունքները, և գրեթե վեց անգամ շրջվել և ձեռքով է արել նրան:
«Նա սիրալիր կերպով կանգնել և ի պատասխան թափահարում էր ձեռքը, գիտեր, որ կշրջվեմ»,- հայտնել էր 44-ամյա դերասանուհին և հավելել, որ որդին՝ Մեդոքսը, նույնպես չէր ցանկանում լքել օդանավակայանը:





















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»