Կարմիր գինին օգտակար է առողջության համար. բրիտանացի գիտնականներ
Կարմիր գինին կարող է օգտակար լինել առողջությանը։ Համաձայն Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների՝ Gastroenterology ամսագրում հրապարակված հետազոտության, գինին ավելացնում է աղեհամակարգում օգտակար բակտերիաների թիվը։
Ինչպես տեղեկացնում է ВВС-ն, հետազոտությանը մասնակցել են մի քանի հազար մարդիկ Բրիտանիայից, Նիդեռլանդներից եւ ԱՄՆ-ից։ Նրանք բոլորը երկվորյակներ են, որոնք մասնակցում են բժշկական ուսումնասիրությունների ծրագրերում։ Նշվում է, որ նրանցից ոչ ոք ոգելից խմիչքները չի չարաշահել։
Բոլոր փորձարկվողները պետք է պատմեին, թե ինչ դիետա են պահել եւ ինչ ալկոհոլային ըմպելիքներ են նախընտրել։
Պարզվել է, որ նրանք, ովքեր նախընտրում են կարմիր գինին, ավելի բազմազան միկրոբիոտիկա ունեն, քան մյուսները։ Գիտնականների խոսքով՝ դրական արդյունքի հասնելու համար բավական է մեկ-երկու շաբաթը մեկ անգամ խմել մեկ բաժակ կարմիր գինի։
Հանրածանոթ ալկոհոլային ըմպելիքի օգտակար հատկությունները թաքնված են պոլիֆենոլների՝ քիմիական միացությունների մեջ, որոնք կան նաեւ սպիտակ գինու, գարեջրի եւ սիդրի մեջ, բայց շատ ավելի քիչ քանակությամբ, քան կարմիր գինու պարագայում է։ Պոլիֆենոլներ կան նաեւ շատ մրգերում եւ բանջարեղենում (օրինակ՝ կարմիր խաղողի կճեպում)։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»