Ի՞նչ դրամական միջոցներ, եկամուտներ ու գույք ունի արդարադատության նորանշանակ փոխնախարարը
«Փաստ» թերթը գրում է.
«Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ս. Գալյանը հայտարարագրել է բնակարան և առանձնատուն:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ս. Գալյանի դրամական միջոցները կազմել են 2 400 000 ՀՀ դրամ և 2000 ԱՄՆ դոլար:
Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմելէ 9 251 400 ՀՀ դրամ:
Նշված հանրագումարից 1 865 800 ՀՀ դրամը, 256 200 ՀՀ դրամը և 79 400 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից: Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 1 300 000 ՀՀ դրամ:
Ստացված փոխառություններից (վարկեր) գոյացած եկամուտները կազմել են 3 000 000 ՀՀ դրամ, 840 000 ՀՀ դրամ, 1 260 000 ՀՀ դրամ և 650 000 ՀՀ դրամ: Սրբուհի Գալյանը ԱՆ փոխնախարարի պաշտոնը ստանձնել է այս տարվա հուլիսին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...