Ինչո՞ւ մերժվեց «լեհական» համաժողովը. Փաշինյանը կմասնակցի՞ վլադիվոստոկյան ֆորումին
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանը չի հաստատել Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: «Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը և լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,-երեկ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշված ֆորումի նպատակը բարենպաստ մթնոլորտի ստեղծումն է՝ ԵՄ անդամ և հարևան երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: Թե ինչու է մերժվել հրավերը, անորոշ է մնում: Սակայն ուշագրավ է, որ գրեթե նույն ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 4-6-ը, Վլադիվոստոկում նախատեսվում է անցկացնել Արևել յան տնտեսական համաժողով, որն անցկացվում է ՌԴ նախաձեռնությամբ, ավելին՝ անձամբ ՌԴ նախագահ Պուտինը շատ է կարևորում այս ֆորումի նշանակությունը։ Նախատեսվում է, որ այս համաժողովին կմասնակցեն նաև Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Սինգապուրի կառավարական ու բիզնես շրջանակները, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների ներկայացուցիչները։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանին հրավիրել են վլադիվոստոկյան ֆորումին: Թե որքանով են կապված այս երկու իրադարձությունները, դեռևս պարզ չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...