Պուտինը ցույց է տվել Էրդողանին Су-57 կործանիչը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Միջազգային ավիատիեզերական սալոն» (МАКС-2019) ցուցադրության շրջանակներում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցույց է տվել հինգերորդ սերնդի Су-57 կործանիչը: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է լրագրող Դմիտրի Սմիրնովը:
«Առաջին օտարերկրյա առաջնորդը, որը դիտել է Су-57-ի խցիկը: Պուտինը ցույց է տվել Էրդողանին նորագույն ռուսական ինքնաթիռը»,- գրում է լրագրողը:
Ակնկալվում է, որ երկու երկրների առաջնորդները կծանոթանան ցուցադրությանը և հենց МАКС-2019-ի տաղավարում բանակցություններ կվարեն, որի արդյունքները կամփոփեն լրագրողների հետ նախատեսվող մամուլի ասուլիսի ժամանակ:

















































