Սամվել Բալասանյանի անիրական խոստումները
2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրություններում վերարտադրվելու համար, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը հազար ու մի խոստում տվեց գյումրեցիներին, չմտածելով, որ դրանք անիրականանալիների շարքից եւ ֆանտազիայի ժանրից են: Սամվել Բալասանյանը գործազրկության թվով առաջատար քաղաքի բնակիչներին խոստանում է այնպիսի աշխատատեղեր, որոնց մասին մեկ-երկու ակնարկ է եղել՝ ընդամենը:
Մասնավորապես, Սամվել Բալասանյանը իր ծրագրում նշել է, որ 2017 թվականից գործարկվելու է «Սասստեքս» տեքստիլ գործարանը՝ 400 աշխատատեղով: Հարկ է նշել, որ այս կարի արտադրամասը ՀՀԿ-ականները դեռ շահագործման էին հանձնում 2015 թվականից, ապա բացումը տեղափոխվեց 2016 թվական, մեկ տարի ուշացնելու դիմաց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրիում խոստացավ 500 աշխատատեղ: 2017 թվականից արդեն անցել է 4 ամիս, սակայն գործարանի շահագործման օրը դեռ հայտնի չէ:
Բալասանյանը գյումրեցիներին «խոստացել» է նաեւ կարտոֆիլի վերամշակման «Farmfirites» գործարանի կառուցումը, որը կապահովի նոր աշխատատեղեր ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ Շիրակի մարզում: Նախատեսվում էր կազմակերպել կարտոֆիլի ալյուրի արտադրություն, որի նպատակով սպառվելու է տարեկան շուրջ 70 հազար տոննա կարտոֆիլ:
Մինչ քաղաքապետը մասնավոր ընկերության դեռ չիրականացված ծրագրերը շտապում է սեփականաշնորհել եւ ներկայացնել որպես իրենը, նշենք, որ Գյումրիում կարտոֆիլի վերամշակման արտադրամաս ունենալու մասին խոսակցություններ միայն եղել են 2016 թվականի մարտի սկզբներին, երբ Գյումրի էին ժամանել հոլանդահայ որոշ գործարարներ:
Պարզ է, որ Սամվել Բալասանյանի քաղաքական բեմադրության համար գրված նախընտրական սցենարը պետք է կյանքի կոչվի առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ մինչեւ 2021 թվականը: Սակայն ի փաստ ունենալով Սամվել Բալասանյանի վերջին չորս տարիները, Գյումրիում շատերը թերահավատորեն են մոտենում նրա ծրագրերին:
(շարունակելի)
Դավիթ Գասպարյան
Գյումրի


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից