Ոստիկանները բռնաբարել են 17-ամյա մարզուհուն
Ռուսաստանում երկու ոստիկան կասկածվում են 17-ամյա մարզուհուն սեռական գործողության պարտադրելու մեջ: Մարզուհին Ռուսաստանի պատանեկան հավաքականի անդամ է եւ Մոսկվայի մարզից է, որը թիմի հետ մրցումների էր մասնակցում Անապայում:
Ոստիկաններն արդեն հեռացվել են աշխատանքից: Հարուցվել է նաեւ քրեական գործ:
Ըստ վկայությունների օգոստոսի 26-ի գիշերը ոստիկանները ծաղրել են մարզուհուն եւ նրան ստիպել իրենց հետ սեքսով զբաղվել:
Լողափնյա վոլոյբոլով զբաղվող մարզուհու հետ ոստիկանները ծանոթացել էին մրցումների ժամանակ:
Հիշեցնենք, որ չորս օր առաջ ոստիկանները Եկատերինբուրում բռնաբարել էին 22-ամյա մի աղջկա:
Top-News.am

















































