Apple-ը միջոցներ կհատկացնի հրդեհներից հետո Ամազոնիայի անտառների վերականգնման համար
Apple-ի ղեկավար Թիմ Քուկը հայտարարել է, որ կորպորացիան միջոցներ կնվիրաբերի հրդեհներից հետո Ամազոնիայի անտառների վերականգնման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անչափ ցավալի է հետեւել, թե ինչպես են հրդեհները եւ ավերածություններն ամայացնում Ամազոնիայի արեւադարձային անտառները, որոնք աշխարհում ամենակարեւոր էկոհամակարգերից մեկն են: Apple-ը միջոցներ կնվիրաբերի, որ օգնի պահպանել կենսաբանական բազմազանությունը եւ վերականգնել Լատինական Ամերիկայում Ամազոնիայի անփոխարինելի անտառները»,- իր Twitter-յան էջում նշել է Քուկը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ G7-ը մոտ 20 մլն եվրոյի շտապ օգնություն կուղարկի Ամազոնիայի անտառային հրդեհների մարման համար:
Ամազոնիայի անտառներում ուժգին հրդեհները շարունակվում են մի քանի շաբաթ, կրակի ընդգրկման մակերեսը 82 տոկոսով ավելի է ամբողջ 2018 թվականի համեմատ: Բրազիլիայում ընթացիկ տարում տեղի է ունեցել արդեն 78 հազարից ավելի անտառային հրդեհ, սա 2013 թվականից սկսած ամենավատ ցուցանիշն է: Բրազիլական տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INPE) տվյալներով՝ միայն հինգշաբթի եւ ուրբաթ երկրում գրանցվել է 1663 նոր հրդեհ, որի կեսը՝ Ամազոնիայում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը