Մակրոնը G7-ի ղեկավարներին օվկիանոսներից հավաքած պլաստիկից ժամացույցներ է նվիրել
G7-ի երկրների առաջնորդները, գագաթնաժողովին հրավիրված այլ երկրների ղեկավարները եւ միջազգային կազմակերպությունները կլիմայի մասին նստաշրջանին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից հատուկ նվեր են ստացել ՝ օվկիանոսներից հավաքած պլաստիկից պատրաստված ձեռքի ժամացույց, հաղորդում է BFMTV-ը:
Ֆրանսիական Բիրարիցում տեղի է ունենում G7-ի գագաթնաժողովը, որը կավարտվի երկուշաբթի երեկոյան: Գլխավոր թեմաներից մեկը, որը ներկայացվել է Ֆրանսիայի կողմից, դարձել է կլիմայի հարցը:
«Կլիմային նվիրված G7-ի գագաթնաժողովին G7-ի երկրների ղեկավարները, հրավիրված պետությունները եւ միջազգային կազմակերպությունները իրենց տեղում Ֆրանսիայի նախագահի կողմից նվեր են հայտնաբերել: Հատուկ նվեր՝ պլաստիկ ժամացույց, որը պատրաստված է օվկիանոսից գտնված նյութերից եւ արտադրվել է բասկերի հանրության կողմից», - նշում է հեռուստաալիքը:
Նստաշրջանի ավարտից հետո նախատեսվում է Մակրոնի ասուլիսը:

















































