Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 14 մլրդ դոլար են կորցրել
Մոլորակի տասը ամենահարուստ մարդիկ օգոստոսի 23-ին ավելի քան 14 մլրդ դոլար են կորցրել ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական հակամարտության սրվելու ֆոնին համաշխարհային բորսաների անկման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՌԻԱ Նովոստիի կատարած հաշվարկները, որոնք հիմնված են Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների վրա, որը ներառում Է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց:
Ամենամեծ կորուստները կրել Է Amazon ընկերության ղեկավար եւ հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունը մեկ օրում կրճատվել Է 3,25 մլրդ դոլարով, իսկ տարեսկզբից կորուստները հասել են 15,7 մլրդ դոլարի, այդուամենայնիվ, նա 109 մլրդ դոլար կարողությամբ մնում Է աշխարհի ամենահարուստ մարդը:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի, Google - Alphabet Inc. հոլդինգային ընկերության համահիմնադիրներ Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի, Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնի, Berkshire Hathaway ներդրումային ֆիրմայի ղեկավար Ուորեն Բաֆեթի կորուստները կազմել են 1,3-ից մինչեւ 1,8 մլրդ դոլար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը