Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Վերլուծական

Ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում

Նախորդ հրապարակման մեջ՝ «Ով կձևավորի հաջորդ իշխանությունը», շեշտել էի, որ այդ հարցը ամուր կապակցված է մեկ այլ հարցի հետ՝ «ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում երկրում»։ Այդ հարցերի պատասխանները պետք է գտնել միասին։

Գիտակից շերտերի համար այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ պրոցեսները, որակը, մթնոլորտը, պատկերացումների պրիմիտիվիզմը, հիշեցնում է վատ ֆիլմ։ Եվ կա այդ ֆիլմի ավարտի՝ օր օրի ուժգնացող սպասումը։ Բայց ֆիլմի և իրական կյանքի տարբերությունը հսկայական է, և այսօր չկա որևէ երաշխիք, որ այս ֆիլմի ավարտով չի սկսվելու ավելի վտանգավոր ու ավելի սարսափելի ֆիլմ։ Դրա հավանականությունը բավականին մեծ է, սցենարներն էլ՝ տարբեր։

Հաշվարկել, թե ի՛նչ կանխատեսելի զարգացումներ կլինեն Հայաստանում՝ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով, շատ դժվար է. շեղումները կարող են լինել էական։ Հայաստանը դեռևս գտնվում է շոկային իրադարձությունների տրամաբանության մեջ։ Ցավոք՝ հենց շոկային իրադարձություններն են այլևս որոշում մեր ներկան, այլ ոչ՝ գրագետ և կանխատեսելի զարգացումները։ Մայիս ամսից սկսած՝ մեր կյանքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են տրամադրությունները երկրում, որոնք ստիպել են նորանոր շերտերի՝ ինքնուրույն մտածելու փորձեր անել, և որոնք փոխել են երկրի ընդհանուր հետհեղափոխական մթնոլորտը։ Մայիսին տեղի ունեցած՝ դատարանների շրջափակման օպերացիան, 24 ժամվա մեջ փոխված՝ դրան հաջորդող տեքստերի և քայլերի սցենարը, թեպետև ժամանակի ընթացքում մեղմվեցին, բայց հայաստանյան իրականությունը և մթնոլորտը մինչ այդ և դրանից հետո արդեն լրիվ այլ էին։ Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը հաջորդ շոկն էր, որը հասարակությա ն մեկ այլ շերտի ստիպեց՝ մտահոգվել երկրի էներգետիկ անվտանգության և ընդհանրապես համակարգերի պրոֆեսիոնալ կառավարման հարցով։

Ի դեպ՝ մինչ այսօր հանրությանը չեն տրվել հայկական «բլեքաութի» պաշտոնական բացատրությունները՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ, ո՞ր համակարգերը չաշխատեցին, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր ուներ, և վերջապես՝ ապահովագրվա՞ծ ենք արդյոք հաջորդ նման վթարներից։ Սրա մասին իշխանությունը չի խոսում իր անվերջանալի լայվերի ու միտինգների ժամանակ։

Սահմանադրական Դատարանի կեղծ ճգնաժամը և դատավորի՝ որպես ՍԴ նախագահ ինքնահռչակումը հաջորդ շոկն էր, որին լայն զանգվածները մասնակից չեղան, բայց ակտիվ շրջանակները, նույնիսկ՝ իշխանական, հասկացան, որ երկրում շատ կարևոր բաներ այնպես չեն գնում։ Նույնիսկ իշխանական շրջանակները հասկացան, որ իրենց վերապահված է «cheers team»-ի ֆունկցիան, և որ որոշումները կայացում են լրիվ այլ՝ փակ սենյակում, որի կազմն իրենց հետ կապ չունի։ Իջևանում ուժի անզուսպ կիրառումը նոր շոկ էր, որն արդեն զանգվածների մոտ հարցեր առաջացրեց։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսված՝ մեկ սենյակից ողղորդված հաշվեհարդարը շոկ էր դատաիրավական համակարգի և հանրության գիտակից շրջանակների համար։ Ամուլսարի պատմությունը, խնդրի ընկալման և մեկնաբանման պարզունակությունը ընթացիկ շոկեր են, որոնք դարձյալ փոխում են մթնոլորտը երկրում։

Ինչո՞ւ եմ ես սրանք թվարկում. ցույց տալու համար, որ երկրում մայիս ամսին մթնոլորտը լրիվ ուրիշ էր, հիմա լրիվ՝ ուրիշ։ Այնինչ՝ անցել է ընդամենը երեք ամիս։ Ի՞նչ կլինի հաջորդ երեք ամսից՝ ես չգիտեմ, բայց հստակ է մեկ բան. գործող իշխանությունը երկրում մթնոլորտը սարքում է այդպիսին։ Պետությունը ոլորտ առ ոլորտ սկսեց կորցնել կայունության իր ռեսուրսը՝ այն փոխարինելով շոկային անկայուն կառավարմամբ։

Կա հաջորդ լուրջ խնդիրը. արտաքին ուժերը, որոնք ուղղակի շահագրգռված են Հայաստանում քաղաքական և հասարակական ապակայունացում մտցնելու հարցում։ Դա նրանց առջև դրված խնդիրն է, դա նրանց նպատակն է։ Նրանց ուրիշ ոչինչ Հայաստանում չի հետաքրքրում։

Անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ ապակայունացումը Հայաստանի համար չափազանց ռիսկային, չափազանց վտանգավոր զարգացում է։

Իրավիճակն իսկապես շատ բարդ է, որովհետև մի կողմից ակնհայտ է, որ այսպիսի կառավարումով երկիրն արագ մտնում է շոկերի ու ապակայունացման փուլ, իսկ մյուս կողմից՝ որևէ համակարգ պատրաստ չէ այս իշխանության արագ փլուզմանը։ Մեր երկրի ընթացիկ սթրես-թեսթի արդյունքները այլևս հայտնի չեն, և հայտնի չէ, թե ո՛ր շոկերին ի՛նչ դիմադրության ռեսուրս ունենք։ Ես հասկանում եմ, որ շատերին այս միտքը դուր չի գա, բայց ավելի լավ է՝ դատենք սառը փաստերով։

Իշխանության համակարգում. ունենք մեկ մարդու վրա հիմնված իշխանություն, գրեթե անհայտ անձանցից կազմված խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն։ Նրանց 90 տոկոսը հանրությանը մինչ այսօր անծանոթ դեմքեր են։

Իշխանությունից դուրս. կան շատ դեպքերում փորձառու, գրագետ անհատներից կազմված շրջանակներ, բայց, որպես համակարգ, ունենք անվարկանիշ և դեֆոլտի ենթարկված քաղաքական ուժեր, որոնք (որը գուցե ամենավատն է) չունեն ամբողջական ձևակերպված տեսլական, ասելիք, այս պահի իրողությունների վրա հիմնված՝ երկրի զարգացման սեփական փաթեթ։ Այդ դեպքում ինչո՞վ են ներկայանալու հանրությանը։ Ինչո՞վ են փոխարինելու այսօրվա անայլընտրանք դատարկախոսությանը։

Հանուն Հայաստանի Հանրապետության

Կա մի պրոցես, որը պետք է զուգահեռ սկսվի և՛ իշխանության մեջ, և՛ իշխանությունից դուրս։ Խոսքը քաղաքական գրագետ և հրատապ լուծումների մասին է։

Իշխանությունը (տվյալ դեպքում՝ պետությունը) այսօր չունի իշխող քաղաքական ուժ. սա շատ խոցելի է դարձնում իշխանությունը և ճանապարհ բացում երկրի ապակայունացման համար։ «Լարած տիկնիկների» կոնցեպցիան ցանկացած՝ թիչ թե շատ ուժեղ ցնցման պարագայում կարող է փլվել։ Վկան՝ Ամուլսարի՝ ամենևին ոչ ամենաբարդ խնդիրը, որից նոմինալ իշխող ուժը կտրուկ ճաքեր տվեց։ Նման քաղաքական թիմ չի լինում։

Քաղաքական ամուր թիմը շոկերին դիմակայելու համար է։ Այն, ինչ այսօր կա, տարբեր հկ-ների ներկայացուցիչների ասոցիացիա է հիշեցնում՝ յուրաքանչյուրը՝ սեփական նեղ անձնական օրակարգով։ Հիմա իշխանությունը պիտի հասկանա, որ նոր-նոր պետք է սկսի իրական քաղաքական ուժի ձևավորումը, որը չի լինի մեկ մարդու պաշտամունքի բազայի վրա, չի լինի միայն այդ նպատակի համար, և որը կփորձի քաղաքական միտք ու զարգացման ծրագրեր գեներացնել։ Ո՞վ կարող է սա նախաձեռնել։ Իհարկե, ամենամեծ շանսը ունի վարչապետ Փաշինյանը։ Այս քայլը՝ զուգակցված մի շարք հարցերի վերաբերյալ տեսակետների վերանայմամբ, էապես կփոխի մթնոլորտը երկրում, և մեծ քայլ հեռու կպահի պետությունը ապակայունացումից։ Ամեն ինչից անկախ՝ այս քայլը հնարավորություն կտա որևէ պահի անցնցում և երաշխիքային հեռացման, նորմալ քաղաքական փոփոխությունների։

Իսկ ի՞նչ պրոցես է անհրաժեշտ սկսել ոչ իշխանական շրջանակներում։ Առաջին հերթին՝ երկրի զարգացման, մոդեռնիզացիայի փաստաթղթի մշակում՝ հստակ քայլեր, հստակ ժամանակացույց, հստակ նպատակներ՝ ռիսկերի հաշվարկով և դրանց կառավարման հաշվարկներով։ Այդ փաստաթղթում պետք է տրվեն բոլոր հիմնական հարցերի պատասխանները՝ ի՞նչ պետություն ենք կառուցում, ի՞նչ նպատակներ ենք դնում, ի՞նչ ռեսուրսներ, ի՞նչ մարտահրավերների ենք դիմակայելու և այլն։ Սա պետք է կազմվի, սա պետք է հնչեցվի, սա պետք է ներկայացվի հանրությանը, որից հետո միայն իրավունք կունենանք ասելու. այսօրվա դատարկ անհեռանկարայնությանը, ահա՛, մենք առաջարկում ենք այս այլընտրանքը։ Եվ այդ զարգացման ծրագրում ամեն անձ, ամեն ընտանիք ու ամեն սոցիալական շերտ պետք է տեսնի իր մասը, իրեն վերաբերող հատվածը։

Սա այն պրոցեսն է, որը երկրի համար կստեղծի որոշակի անվտանգության բարձիկ, կզսպի մեծ տեմպերով դեպի անկանխատեսելիություն տանող ներկան։ Եվ վերջապես՝ սա այն պրոցեսն է, որը թույլ կտա, իշխանության առողջացմանը զուգահեռ, գտնել չպատերազմելու, այլ՝ բանավիճելու հարթությունը։Սա կբերի ոչ իշխանական շրջանակների զտման, դիմագծի ձևավորման։ Եվ վերջապես՝ այսպես հնարավոր կլինի հասարակությունը կրկին վերադարձնել ամենօրյա խաղաղ կյանքին, պրոցեսներում նորից կսկսեն իրենց կարևոր դերերը ստանձնել ոլորտային մասնագետները, կկարևորվեն միտքը, գրագիտությունը, զսպվածությունը։ Պոպուլիզմն իր սոցցանցային խաղը կխաղա միայն նախընտրական որևէ շրջանում, այլ ոչ՝ ամեն հնարավոր առիթի դեպքում։ Աղմուկը կդադարի դոմինանտ լինել երկրի կառավարման գործում։

Չգնալ նշված ճանապարհով՝ նշանակում է՝ խորացնել «ոչ ոք ոչնչի պատրաստ չէ» վիճակը։ Եթե քաղաքական համակարգը որևէ սցենարի պատրաստ չէ, ապա կլինի ինքնահոս՝ իր բոլոր բացասական դրսևորումներով և արտաքին ազդեցության կտրուկ մեծացմամբ։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»