Հաշտություն․ Kristina Si-ն վերադարձրել է բեմական անունն ու Black Star-ում ձայնագրած երգերը
«Լեյբլը փորձեց ինձ շփոթության մեջ գցել՝ պնդելով, որ Kristina Si կողծանունը, որով ես գնացել եմ այնտեղ, այժմ իրենց է պատակնում։ Լեյբլն առանց զգուշացնելու գրանցել է իմ բեմական անունը, որպես ապրանքանիշ։ Այժմ նրանք հայտարարում են, որ կեղծանունն ինձ չի պատկանում, արգելափակում են իմ գործունեությունը։ Իսկ դա արդեն օրենքի խախտում է», - իր զայրույթն էր արտահայտել 28-ամյա երգչուհին գարնանը՝ նշելով, որ մտադիր է դատարան դիմել։

Ավելի ուշ Քրիստինան իր անձնական էջից հեռացրել էր գրառումը եւ կտրականապես չէր մեկնաբանում Black Star-ի հետ ստեղծված իրավիճակը, որի հետ համագործակցել է 2013թ․-ից։ Այսօր Սարկիսյանը հայտնել է հաշտության եւ խնդրի հարթման մասին։
«Ընկերներ, ուրախ եմ հայտնել, որ շուտով միասին կերգենք։ Մենք Black Star-ի թիմի հետ եկել ենք համաձայնության։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալույուն հայտնել տղաներին, որ կարիերայիս կայացման հարցում աջակցեցին, օգնեցին հետագայիս համար երգեր ստեղծել։ Մեր տեսակետները չհամընկան, ինչն էլ խնդիրներ առաջացրեց։ Սակայն ամեն ինչ հետեւում է, ի ուրախություն ինձ ես կվերականգնեմ իմ համերգային եւ ստեղծագործական գործունեությունը», - պատմել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը