Ինչպես ՀԱԿ-ի Զոյայի դուստրը հայտնվեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռին
«Իրավունք» թերթը գրում է.
«Հիշում եք չէ՞, որ հայաստանյան նոր իշխանությունը նստել է երկրի կառավարման ղեկին, որ վերջ դնի ծանոթ-խնամի-բարեկամ տարբերակով պաշտոններում տեղավորվելու արատավոր երևույթին: Դե մոռացեք, որովհետև «Սանտա Բարբարա» հեռուստասերիալը շարունակվում է մեր իրականությունում, որտեղ պաշտոնների են տեղավորվում միայն յուրայինները:
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին աշխատանքից ազատել են, որ նրան փոխարինի նույն համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, որը ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է: Բա հո իզուր չէր տիկին Զոյան Սահմանադրական դատարանի առջև ցույցեր անում, «Իմ քայլի» նախընտրական շրջանում գերակտիվ գործունեություն ծավալում ու կրծքով պաշտպանում օրվա իշխանություններին բոլոր հարցերում:
Բայց սա դեռ ամենը չէ, համացանցում լուրեր են շրջանառվում, թե Դիանա Գալոյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու հարցում միայն ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչ մոր հանգամանքով չէ պայմանավորված: Դ. Գալոյանին պաշտոնի տեղավորելու գործով լրջորեն զբաղվել է ԿԳԱՄ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ում հետ, ըստ նույն աղբյուրների, Գալոյանը մտերիմ հարաբերություններ ունի, շշուկներ կան այն մասին, որ նրանք քաղաքացիական ամուսնության մեջ են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...