Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիները կոչով դիմել են իշխանություններին

Ամուլսարի շահագործմանը դեմ մի քանի տասնյակ քաղաքացիներ հրապարակել են կոչ՝ ուղղված կառավարության անդամներին, ԱԺ պատգամավորներին եւ բնակչությանը։

Հայտարարության տեքստը՝ ստորեւ․


«Մենք՝ ներքոստորագրյալներս, հիշեցնում ենք, որ գրեթե մեկ տարի առաջ այս օրերին նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարյուր օրվա կառավարման հրապարակային մեծ հանրահավաքում հայտարարել էր ուղիղ ժողովրդավարության կարևորության և հանրաքվեների ներդրման մասին։ Ճակատագրի հեգնանքով, արդեն երեկ վարչապետը Հայաստանի և մասնավորապես Ջերմուկ համայնքի համար կենսական նշանակություն ունեցող Ամուլսարի հանքի մասին հավաքը անցկացնում էր Բ26-ի փակ դահլիճում, առանց ուղիղ հեռարձակման։ Ժողովուրդը կրկին ոստիկանական պատնեշով բաժանված էր Բ26-ի նախագահական նստավայրից։ Ամուլսարի պահապաններին զորակցող ցույցի մասնակիցների առաջ փակվեցին նաև ԱԺ այգու դարպասները՝ թույլ չտալով այնտեղ հանրային քննարկում անել։ Դրա հետևանքով հավաքը թեժացավ և զորակցողներից մի քանիսին ոստիկանները ուժ կիրառելով բերման ենթարկեցին։

Մենք արձանագրում ենք, որ վարչապետը դրժեց իր խոստումը և փորձաքննությունը «թևի տակ դնելու և Ջերմուկ գնալու» փոխարեն նախընտրեց փակ հավաք անել Նախագահական նստավայրում, որին մասնակցում էին ոչ միայն ազդակիր Ջերմուկի, Գնդեվազի բնակիչներ, այլև Լիդիանի շահերն առաջ մղող մարդիկ՝ Լիդիանի աշխատակիցները և նույնիսկ Գնդեվազ համայնքի արոտավայրերի հողերը խիստ ցածր գնով օտարելու և շուրջ 400 անգամ թանկ գնով Լիդիանին վաճառելու համար քրեական գործով հետապնդվող Գնդեվազի նախկին գյուղապետը։

Հավաքին ջերմուկցիներն ու բնապահպանները հնարավորություն չունեցան իրենց մտահոգությունները լիարժեք բարձրաձայնել ու քննարկել վարչապետի հետ։ Քննարկման փոխարեն վարչապետը երկար նկարագրեց կառավարության նախաձեռնած քայլերը՝ փորձելով փաստարկել հանքը բացելուն միտված՝ նախօրոք ունեցած իր դիրքորոշումը։ Ուստի մենք արձանագրում ենք, որ 2009 թվականից մինչ օրս՝ Ամուլսարի շուրջ սկսված ողջ գործընթացում ջերմուկցիները այդպես էլ զրկված մնացին իրենց շահերը ներկայացնելու հնարավորությունից՝ օրենքի պահանջով պարտադիր հանրային լսումներից։ Դրա փոխարեն նրանք դարձան ձևական միջոցառման մասնակիցներ։ Հատկանշական է, որ շուրջ 3000 ջերմուկցիների, այնպես էլ շուրջ 12000 վայոց ձորցիների՝ Ամուլսարում հանքի շահագործումը մերժող հանրագրերը ևս չունեցան որևէ արձագանք ուղիղ ժողովրդավարության ջատագով հանդես եկող կառավարության կողմից։

Վարչապետը իր երեկվա հեռարձակումով ամրապնդեց ամենավատթար կանխատեսումները, որ Ամուլսարի հարցում ՀՀ կառավարությունը պատշաճորեն չի հասցեագրում և պաշտպանում ժողովրդի/քաղաքացիների կենսական իրավունքները և շահերը։ Նման գործելաոճով կառավարությունը կանգնած է սեփական իշխանության սոցիալական հենարանի՝ Վայոց Ձորի և Ջերմուկի բնակչության ու քաղաքացիական հասարակության կարևոր մասի վստահությունը կորցնելու վտանգի առջև։ Այս գործելաոճը նաև խզում է առաջացնում հեղափոխությամբ ձեռք բերված հանրային համերաշխության մեջ, ինչից տուժելու է ինչպես կառավարությունը, այնպես էլ ողջ հասարակությունը։ Արձանագրում ենք, որ վարչապետն Ամուլսարում հանքի բացմանը կողմ լինելով, խախտեց իր իսկ պայմանը, թե հանքը կբացվի միայն Ջերմուկ առողջարանային քաղաքի, Ամուլսարի ջրային ավազանի և Սևանա լճի անվտանգության երաշխիքների դեպքում, այնինչ Քննչական կոմիտեի կողմից ELARD-ին պատվիրած ուսումնասիրության տեքստում հստակ նշված են որոշ ռիսկերի չհաշվարկված և անկանխատեսելի լինելու, շրջակա միջավայր և ջրային ավազաններ ծանր մետաղներ և թթվային ջրեր արտանետվելու հնարավորության և այլ ռիսկերի մասին:

Բացի դրանից ուսումնասիրության մեջ նշված է, որ հանքարդյունահանման նախագծի մի մասը գտնվում է Սևանա լճի ջրհավաք ավազանի անմիջական ազդեցության գոտում, իսկ Սևանա լիճը պաշտպանված է օրենքով։ Ուսումնասիրության հեղինակներն, ընդհանուր առմամբ մատնանշում են Լիդիանի պատվիրած ՇՄԱԳ և հարակից ուսումնասիրությունների տարբեր թերությունների, գիտականորեն անվստահելի և կիսատ լինելու մասին։ Արձանագրում ենք, որ ELARD-ի ուսումնասիրությամբ Լիդիանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների թերի և մի շարք եզրահանգումներով սխալ լինելուն մինչ օրս չի արձագանքել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, այնինչ այժմ իր լիազորության ներքո է գտնվում դեռևս 2016 թ. տրված դրական փորձաքննական եզրակացության ճակատագիրը։ Պատշաճ չեն արձագանքել վարչապետը և Քննչական կոմիտեն իրենց եզրակացությունների մեջ։ Ավելին, օգոստոսի 19-ին Ամուլսարի հարցով կառավարության խորհրդակցական նիստի սղագրությունից պարզ է դարձնում, որ տարբեր պաշտոնյաներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրավականորեն սխալ ուղղությամբ են ուղղորդում, իսկ Քննչական կոմիտեի ղեկավարի բացատրությունները ակներև են դարձնում, որ կոմիտեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և փաստացի վարել է Լիդիանի հետ բանակցողի և վերջինից խոստումներ ձեռք բերողի դեր։ Հետևաբար մենք

Կոչ ենք անում կառավարության այն անդամներին և ԱԺ պատգամավորներին, ում համար թանկ են ժողովրդական հեղափոխության արժեքները և հանրային շահը, ոչ թե ֆիկտիվ, այլ իրական ժողովրդավարությունը՝ Լիդիանի շահերի փաստաբանության փոխարեն զբաղվել Ջերմուկի առողջարանային տնտեսության փրկությամբ և ջերմուկցիների շահերի պաշտպանությամբ, հանրայնորեն հանդես գալ սեփական դիրքորոշումներով, ի պաշտոնե գործադրել բոլոր հնարավոր լծակները՝ կասեցնելու Ամուլսարում հանքի շահագործումը։

ԱԺ պատգամավորներին կոչ ենք անում դիմել դատախազություն ELARD-ի ուսումնասիրությամբ ի հայտ եկած տվյալների հիման վրա Լիդիան Արմենիայի նկատմամբ գործ հարուցելու նպատակով՝ թերի, բացակայող ելքային տվյալներով, մեթոդաբանական սխալներով, պարզունակ մոդելներով կատարած հաշվարկներով և եզրակացություններով ՀՀ կառավարությանը ՇՄԱԳ ներկայացնելու և դրանով ՀՀ կառավարությանը մոլորեցնելու դիտավորության կասկածով։

ԱԺ պատգամավորներին կոչ ենք անում հանդիպել Շրջակա միջավայրի նախարարի հետ և նրանից պահանջել՝ գործուն քայլեր ձեռնարկել Լիդիանի թերի և մոլորեցնող ՇՄԱԳ-ը չեղյալ ճանաչելու ուղղությամբ:

Կոչ ենք անում Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին Հ1-ի երեկոյան ժամերի 1 ժամանոց ուղիղ եթերի հնարավորություն տրամադրել ջերմուկցիներից և բնապահպաններից բաղկացած խմբի:

Կոչ ենք անում Ջերմուկի ավագանուն ձեռնարկել տեղական հանրաքվե, որով բնակչությանը կառաջարկվի որոշում կայացնել՝ արգելել քաղաքի վրա անմիջական ազդեցության գոտում որևէ մետաղական հանքարդյունաբերական գործունեություն։

Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին ակտիվ, նախաձեռնողական և ոչ բռնի միջոցառումներով մասնակիցը դառնալ Ամուլսարի հանքի կասեցման գործին՝ դրանով սատարելով հեղափոխության արժեքներին՝ Հայաստանում իրավունքի գերակայությանը, իրական մասնակցային ապակենտրոն ժողովրդավարության հաստատմանը, աջակցելով ջերմուկցիների իրավունքների պաշտպանությանը, նրանց կամքի իրացմանը, Ջերմուկի կենսական միջավայրի պահպանությանը, Հայաստանի ռազմավարական ջրային ավազանները և Սևանը պոտենցիալ ռիսկերից պաշտպանելու շարժմանը, նպաստելով Հայաստանի տնտեսական քաղաքականությունը կորզիչ տնտեսությունից դեպի էկոլոգիապես մաքուր արտադրությամբ և էկոլոգիայի պահպանությամբ տնտեսություն փոխակերպվելու նպատակին»։

Ստորագրահավաքը շարունակվում է։ Մինչ այս պահը միացել են հետևյալ քաղաքացիները՝ Միլենա Աբրահամյան

Յուլիա Անտոնյան

Արտակ Ադամ Առաքելյան

Լարա Ահարոնյան

Արամ Ամիրբեկյան

Գայանե Ամիրխանյան

Վահան Ասատրյան

Արմեն Ավետիսյան

Պայծառ Ավետիսյան

Միգանուշ Բաղրամեան

Վարազդատ Բարսեղյան

Յուրիկ Բունիաթյան

Գալուստ Գալստյան

Սվետլանա Գալստյան

Էդուարդ Գյուզալյան

Համլետ Գրիգորյան

Ռուզաննա Գրիգորյան

Էլեն Դանիելյան

Ռիտա Դանիելյան

Նարինե Դավթյան

Արմենակ Դովլաթյան

Միքայել Էլիզբարյան

Սուրեն Թադևոսյան

Աննա Ժամակոչյան

Արմինե Իշխանյան

Աստղիկ Իսկանդարյան

Ագապի Իվանյան

Արփի Խալաթյան

Մարիամ Խալաթյան

Լուսինե Խառատյան

Ալեքսան Խաչատրյան

Արմեն Խաչատրյան

Գոհար Խաչատրյան

Շահանե Խաչատրյան

Քնարիկ Խուդոյան

Գրիգոր Կարայան

Նազարեթ Կարոյան

Ռուբեն Կիրակոսյան

Հասմիկ Կնյազյան

Հայկ Կրոկես

Էդուարդ Հակոբյան

Կարեն Հակոբյան

Հրաչյա Հակոբյան

Վարդան Հակոբյան

Գագիկ Հարությունյան

Զառա Հարությունյան

Մանե Հարությունյան

Զարուհի Հովհաննիսյան

Էվիյա Հովհաննիսյան

Հովհաննես Հովհաննիսյան

Վիկտորիա Հովհաննիսյան

Ալվարդ Հովսեփյան

Արման Ղարիբյան

Մարո Մաթոսյան

Արփի Մանուսյան

Նվարդ Մարգարյան

Ստեփան Մարգարյան

Աստղիկ Մարտիրոսյան

Արսեն Մկրտչյան

Արթուր Մովսիսյան

Լիլիթ Մովսիսյան

Դոնարա Մուսինյան

Նարեկ Մուրադյան

Անուշ Նիկոլայան

Գայանե Շագոյան

Ռոզի Շահինեան

Գոհար Շահնազարյան

Լիլիթ Պետրոսյան

Վահրամ Պետրոսյան

Աղավնի Սահակյան

Գեղամ Սահակյան

Նարէ Սահակյան

Հասմիկ Սարգսյան

Մինաս Սարգսյան

Ռուզաննա Սարգսյան

Վահրամ Սարգսյան

Տատյանա Սարդարյան

Հասմիկ Սնգրյան

Գագիկ Սուխուդյան

Արթուր Վարդանյան

Վահան Տերտերյան

Արուսիկ Օհանյան

Ասպարեզ Ժուռնալիստների ակումբ

Կանանց աջակցման կենտրոն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հայկական բնապահպանական ճակատ

Սոցիոսկոպ հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն