Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Մտածում եմ՝ ինչ կլիներ, եթե մի էդպիսի «հրաշք» լիներ՝ Երևանում մի հանք լիներ. Ռիմա Գրիգորյան

Ռիմա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես ծնվել եմ Կարճևանում: Եթե չգիտեք, դա Հայաստանի հարավում գտնվող գյուղ ա: Կարճևանին կպած ա Ագարակը, որը նախ ստեղծվել է որպես հանքարդյունաբերական ավան, հիմա արդեն քաղաք ա կոչվում: Էստեղ արդեն երևի հիսուն տարուց ավելի կա հանք: Մարդիկ, եթե չեն աշխատում պետական ապարատում, նաև դպրոց, մանկապարտեզ և այլն, աշխատում են հանքում՝ կոմբինատում, ֆաբրիկայում: Էն, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը տարածքի խոշոր գործատուն ա տարիներ շարունակ, սոցիալական առումով արդեն վատ վիճակ ա ստեղծում: Մեղմ ասած՝ մարդիկ կախվածության մեջ են նրանցից: Ժամանակ առ ժամանակ գործադուլ են անում, ինչ-որ իրավունքներ պահանջում, հետո նորից սկսում աշխատել: Կարելի ա ասել, որ արդյունքի չեն հասնում: Նույնիսկ հիմա: Իրենց էդ առումով անպաշտպան են զգում, որովհետև հեղափոխությունից հետո մտածում էին՝ իրենց ղեկավարող ռուսներին կասեն՝ դիմում ենք մեր կառավարությանը, ու արդյունքի կհասնեն, բայց ոնց որ չհասան կամ դեռ չհասան: Վերջերս, երբ արդեն Ամուլսարի թեման սկսում էր տաքանալ, հանքերից մեկում աշխատող մի գրեթե անծանոթ մարդ ասաց՝ թող ռադ լինեն, ընդերքը մերն ա: Եթե անկեղծ, շոկի մեջ էի: Մինչև հիմա, երբ հիշում եմ իր խոսքերը, ցնցվում եմ, որովհետև չէի կարող պատկերացնել, որ հանքում աշխատող կամ աշխատած քաղաքացին կարող ա նման առանցքային ձևակերպում անել: Ինձ թվում էր, որ նրանք ինչ-որ առումով հաշտ են հանքի գոյության հետ: Փաստն էն ա, սակայն, որ համակերպվելը հաշտության նշան չի. այլընտրանքի բացակայության նշան ա գուցե:
Արդեն տասը տարի ա՝ ես մշտապես չեմ ապրում մեր գյուղում: Ծնողներս, բարեկամներս և առհասարակ ինձ համար շատ կարևոր, ծանոթ ու անծանոթ մարդիկ էնտեղ են: Անկախ մարդկանցից՝ էդ տարածքն ինձ համար շատ թանկ ա, միգուցե ամենաթանկը: Ինձ համար հանքի գոյությունը անսովոր չի եղել, որովհետև ծնված օրվանից աչքիս առաջ ա եղել, նույնիսկ հանքի պայթեցումներն են սովորական դարձել, թեպետ մեկ-մեկ դժվար ա հասկանալ՝ երկրաշա՞րժ ա, թե՞ հանքն ա: Մեր գյուղի տների պատերի ճաքերը շատանում են, Ագարակ-Կարճևան ճանապարհի գարշահոտն էլ չի անցում, որովհետև, օ՜ «բնապահպանական հրաշք», թափոնները էդպես թափանցիկ ու հաշվետու թափվում են էդտեղ: Բայց ինձ համար անսովոր ա, որ մեր տան դիմացի սարերը ամեն գնալուս հետ սկսում են անհետանալ: Ինձ համար անսովոր ա, որ երբ մայրաքաղաքից գյուղ ես գնում, պետք ա օդն ավելի մաքուր լինի, բայց հակառակն ա: Ինձ համար անսովոր ա, որ երբ մամաս ու բարեկամներս գալիս են Երևան, իրենց ինքնազգացողությունն ավելի լավ ա, քան էնտեղ:

Ինչու՞ եմ էսքան մանրամասն գրում էս ամենի մասին: Երկու օր ա՝մտածում եմ՝ ինչ կլիներ, եթե մի էդպիսի «հրաշք» լիներ՝ Երևանում մի հանք լիներ: Եղած կողմերից քանի՞սը դեմ կդառնար: Հեշտ ա սեղմել կողմ կոճակը, երբ տուժողը քեզնից հեռու մարդն ա լինելու: Հեշտ ա Երևանում նստած «սթափ» ու առանց զգացմունքների մտածել, որ ոչինչ, թող էն մի բնակավայրն էլ էնտեղ վարի գնա հանուն «ընդհանուր բարիքի»: Ու հեշտ ա ժողովրդին դասեր տալ՝ առանց ժողովրդից դասեր առնելու: Էսքանը: Մնացածի մասին կլռեմ:


Հ. Գ. Հա, մասնագետ չեմ, եթե պարզվի, որ թափոնի տեղ զարդ պիտի գրեի կամ սարերի անհետանալու տեղ՝ սարերի շարժ, ներող եղեք»: