Ամերիկացի հետազոտողները ցուցադրել են Երկրի վրա միջուկային պատերազմի հնարավոր սցենարը
Գիտնականները մոդելավորել են Երկրի վրա միջուկային պատերազմի հետեւանքները՝ օգտագործելով «Մթնոլորտի կլիմայական մոդելի» ժամանակակից 4D տարբերակը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է «Երկրաֆիզիկական հետազոտությունների ամսագրում», հայտնում է Life-ը:
Գլոբալ միջուկային պատերազմին կլիմայի արձագանքի հետազոտությունը գործընկերների հետ միասին կատարել է Նյու Ջերսիի Ռութգերս համալսարանից մթնոլորտային երեւույթների բնույթի ոլորտի փորձագետ Ջոշուա Կուպը:
Հստակեցվում է, որ փորձարկման հիմքում դրված էր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պոտենցիալ հակամարտությունը:
Հետազոտության ժամանակ պարզվել է, որ այս միջուկային տերությունների դիմակայությունը կարող է «Երկիրը խորասուզել 10-ամյա ձմռան մեջ», ինչը կդառնա գլոբալ ջերմաստիճանի անկման պատճառ, որը ամենաբարձր նշմամբ Ցելսիուսի 9 աստիճանից չի բարձրանա:
Դրանից բացի, միջուկային հակամարտության հետեւանքով մոլորակի վրա կիշխի մթությունը, քանի որ առաջացած հրդեհները մթնոլորտ կարտանետեն 147 մլն տոննա մուր, որը վարագույր կստեղծի եւ կծածկի արեգակի լույսը: Այս աղտոտման ցրվելու համար կպահանջվի մոտ 7 տարի, եւս 3 տարի, որ լույսի հետ կապված իրավիճակը նորմայի վերադառնա:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում