Գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ անտարբեր մրգերի եւ բանջարեղենի նկատմամբ
Արեւելյան Անգլիայի համալսարանի մասնագետները որոշել են պարզել, թե որն է շատ տղամարդկանց առողջ սննվելու հանդեպ անտարբերության պատճառը: Մասնագետների մոտ այս գաղափարը ծագել է այն տվյալներից հետո, որ Անգլիայում ամենաքիչը մրգերն ու բանջարեղենը ուտում են18-24 տարեկան երիտասարդ մարդիկ:
Հետազոտությանը մասնակցել են 18-ից 24 տարեկան 34 կամավորներ, որոնց մարմնի զանգվածի ցուցանիշը նորմայի սահմաններում է եղել: Մասնակիցները պետք է չորս օր օրագրում մանրամասն գրեին իրենց սննդակարգը: Այնուհետ նրանք պատասխանել են առողջ սննվելու սկզբունքներին վերաբերող հարցերին:
Պարզվել է, որ տղամարդկնաց մեծ մասն անգամ տեղեկացված չի եղել, որ առողջության պահպանման համար հարկավոր է օրական 5 չափաբաժին միրգ եւ բանջարեղեն ուտել: Բացի այդ, նրանք չեն իմացել քրոնիկ հիվանդությունների զարգացման եւ տվյալ մթերքների քիչ սպառման հետ կապի մասին:
Մինչ այդ կամավորներն իմացել են, որ բանջարեղենն ու մրգերը օգտակար են առողջության համար: Կամավորների ամենաբարձր տոկոսը եղել են նրանք, ովքեր հազվադեպ են մրգեր եւ բանջարեղեն կերել՝ դա բացատրելով նրանով, որ իրենց դուր չի գալիս դրանց համը, կամ սննդաբաժինը ընդլայնելու եւ ինչ-որ նոր բան փորձելու ցանկության բացակայության հետ կամ պատրաստել չսիրելու հետ, ինչի արդյունքում կիսաֆաբրիկատներ են գնում:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Nutrients ամսագրում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ