Համացանցում են հայտնվել Մեգան Մարքլի արխիվային լուսանկարները, որոնցում նա իր ձեռքում պահում է Քեյթ Միդլթոնի պատկերով ամսագիրը (լուսանկարներ)
Համացանցում են հայտնվել ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի արխիվային լուսանկարները, որոնցում Սասեքսի դքսուհին իր ձեռքում է պահում ամսագիր, որի շապիկին պատկերված է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լուսանկարն արվել է արքայազն Հարիին հանդիպելուց երկու տարի առաջ:
Թագավորական ընտանիքի երկրպագուները մեծ ոգևորությամբ մոռացված լուսանկարը տարածել են համացանցում, որն ի սկզբանե հրապարակել էր իռլանդական U ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Սենիս Քեշը՝ դեռևս 2017 թվականին:
Լուսանկարում Մեգան Մարքլը Քեմբրիջի դքսուհու նկարով ամսագիրը ձեռքին ժպտում է տեսախցիկին: Նրա կողքին կանգնած է ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը:
Հաղորդվում է, որ Սասեքսի դքսուհին այդ ժամանակ նկարահանվում էր Suits սերիալում և, ըստ տեղեկությունների, իր մասնակցությունն է ունեցել ամսագրի տվյալ համարում՝ նյութ գրելով արևային ակնոցների մասին:
«Ծիծաղելի է, որ կյանքը կարող է նման անակնկալներ մատուցել»,- գրել է օգտատերերից մեկը:
«Վստահ եմ՝ նրա (Մեգան Մարքլ) մտքով երբեք չէր անցնի, որ մի օր կարող է թագավորական ընտանիքի անդամ դառնալ»,- գրել է մեկ այլ օգտատեր:
Մեգանի՝ թագավորական ընտանիք մուտք գործելուց հետո, լուրեր էին շրջանառվում, որ Սասեքսի և Քեմբրիջի դքսուհիների հարաբերությունները լարված են, սակայն կանայք վերջերս քանիցս միասին հայտնվել են հանրային վայրերում՝ վերջ դնելով նման խոսակցություններին:






















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը