էմանուել Մակրոնին ՀՀ կատարած այցի ընթացքում Փաշինյանը վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք գրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն ԵՄ-ից տրամադրվելիք մի քանի միլիոն եվրո դրամաշնորհով, այլև նրանով, որ վարչապետ Փաշինյանը եվրոպական երկրներին խոստացել է, որ մինչև տարեվերջ Հայաստանը կվավերացնի կոնվենցիան:
Կառավարական շրջանակներում խոսում են, որ խոսակցությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ՝ Հայաստան կատարած նրա այցի ընթացքում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի: Մակրոնի շահագրգռվածությունն էլ պայմանավորված է նրանով, որ 2019 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան, որն իր առաջնահերթությունների մեջ հատուկ կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի առաջմղումը, մինչդեռ անցած ամիսների ընթացքում կոնվենցիան չստորագրած որևէ պետություն այն չի ստորագրել, իսկ ստորագրած որևէ պետություն չի վավերացրել:
Սակայն, չնայած ՀՀ վարչապետի խոստմանը, կոնվենցիայի վավերացումը հարցականի տակ է: Մի կողմից՝ խնդիրը Սահմանադրական դատարանն է, որի կազմը փոխել չի հաջողվում, մյուս կողմից էլ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն է հայտարարում, որ դեմ է քվեարկելու կոնվենցիային»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...