Ցերեկային քնկոտությունը կարող է վկայել Ալցհեյմերի հիվանդության զարգացման մասին
Սան Ֆրանցիսյկոյում Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ ցերեկային քնկոտությունը կարող է Ալցհեյմերի հիվանդության վաղաժամ զարգացման նախանշան լինել:
Բանն այն է, որ առույգության համար պատասխանատու գլխուղեղի բջիջները դառնում են տվյալ նյարդաբանական խանգարման առաջին թիրախներից մեկը:
Հետազոտության շրջանակում գիտնականները պարզել են, որ Ալցհեյմերի հիվանդությամբ մարդիկ մշտական քնկոտություն են զգում, ընդ որոոմ մինչեւ հիշողության հետ կապված խնդիրների զարգացումը:
Հետազոտելով Ալցհեյմեր հիվանդությամբ 13 մահացած հիվանդների ուղեղը մասնագետները հայտանբերել են, որ առույգության համար պատասխանատու ուղեղի երեք հատվածները ՝ երկնագույն բիծը (locus coeruleus), հիպոթալամուսի լաթերալ հատվածը եւ տուբերոմամիլյար միջուկը մինչեւ 75 տոկոսոով զրկվել են իրենց նեյրոններից:
Հենց դա է դառնում այդ խանգարումով տառապող մարդկանց մշտական քնկոտության պատճառ:
Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները կօգնեն բարելավել Ալցհեյմերի հիվանդությամբ պացիենտների բուժումը:
Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia ամսագրում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում