Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ Փաշինյանի և Մարությանի ակնարկին
«Առավոտ»-ը գրում է․
«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ վարչապետի գրասենյակում ուղիղ եթերում մայրաքաղաքի աղբահանության եւ «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերությունների խնդիրների մասին քննարկման ժամանակ, երբ Մարությանը ներկայացնում էր, որ աղբահանության ընկերությունը չի կատարել ու չի կատարում պայմանագրային պարտավորությունները, Փաշինյանն այսպես արձագանքեց. «Այստեղ ես, ուրիշ… այդ ամենի հետ կապված՝ ընկերության, իր կապերի, իր մատակարարների հետ կապված ուրիշ տեղեկություններ կան, բայց քանի դեռ դրանք ճշտված չեն, ես այսօր հարկ էլ չեմ համարում… Եթե մի հատ մտածենք, ասենք՝ Լիբանան, Լիբանանի հետ ով՝ ինչ կապ ունի, ո՞ր նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, որ չգիտեմ…»: «Եղբայրը…»,-միջամտեց Մարությանը:
Փաշինյանն էլ շարունակեց. «Եղբայրը… չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկանում ենք՝ ում մասին է խոսքը: Այստեղ նյուանսներ կան: Ամենասկզբից մրցույթի, որ ասում եք կեղծ փաստաթղթեր կան»: Փաշինյանի ու Մարությանի ակնարկը՝ բարձրաստիճան պաշտոնյայի եղբայր, կարելի է ենթադրել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանն է, որը եղել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
Aravot.am-ը վարչապետի ու քաղաքապետի հայտարարության մասին փորձեց պարզաբանում ստանալ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից: Գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Պաշտոնական մեկնաբանություններ տրվում են պաշտոնական հայտարարություններին: Լուրջ չէ նման մեկնաբանություն ակնկալել ինչ-որ ակնարկների վրա հիմնված ենթադրությունների կապակցությամբ»»։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...