ԱՄՆ առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել երկու հայկական ընկերության նկատմամբ
ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հայաստանից:
Պատժամիջոցային ցանկում երկու հայկական ընկերություն է ընդգրկվել: Խոսքը «Մարկել» ՓԲԸ-ի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրԿՄԳՀԻ) մասին է:
«ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցուցակից» և վերաարտահանել առանց անհրաժեշտ արտոնագրերի: Անձը, որը հանդիսանում է ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն ու «Մարկել» ՓԲԸ-ի նախագահը, բիզնեսով է զբաղվում իրանական կազմակերպության հետ, որն ամերիկյան պատժամիջոցների տակ է գտնվում»,- ասվում է ԱՄՆ Դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում:
ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև ՌԴ Կալուգայի գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտը և ևս 14 ընկերություն Վրաստանից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Չինաստանից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, ԱՄԷ-ից:
Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ այդ ընկերությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականության շահերին:
Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 14-ից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան