Սեպտեմբերի 8-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Սեպտեմբերի 8-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ կմատուցվի:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Վանի նահանգային ղեկավար Մուզաֆեր Աքթուղը «Իհլաս» լրատվական գործակալությանը պատմել է նախապատրաստական աշխատանքների մասին: Թվով 7-րդ անգամ անցկացվող պատարագին Թուրքիայից և արտերկրից այցելուների մեծ հոսք է ակնկալվում: Աքթուղը նշել է, որ անցած տարվա համեմատ այս տարի ավելի շատ զբոսաշրջիկների են սպասում, Վանի հյուրանոցների սենյակների մեծ մասն արդեն ամրագրված է:
Պաշտոնյայի խոսքով, Սուրբ Խաչի ամենամյա պատարագը կարևոր նշանակություն ունի Վանը ճանաչելի դարձնելու տեսանկյունից:
Այս տարի Վանը արդեն ավելի քան 125 հազար տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկ է հյուրընկալել:
95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017 թվականների ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէր արտոնել: Եռամյա դադարից հետո անցած տարի եկեղեցում կրկին պատարագ տեղի ունեցավ:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ գավառում գտնվող պատմական Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը