Պուտինի դեմ բողոք է ներկայացվել առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու համար (լուսանկարներ)
Վլադիվոստոկից իրավաբան Մաքսիմ Չիխունովը խնդրել է Սևաստոպոլի պետավտոտեսչությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վարչական պատասխանատվության ենթարկել առանց սաղավարտի մոտոցիկլետով երթևեկելու համար, գրում է meduza.io-ն:
Նա հայտնել է, որ օգոստոսի 10-ին «քաղաքացի Պուտինն անհայտ անձանց հետ» Սևաստոպոլում «Գիշերային գայլեր» մոտոակումբի շոուի ժամանակ առանց սաղավարտի մոտոցիկլետ է վարել:
Միևնույն ժամանակ, Լիպեցկի մարզային պատգամավորների խորհրդի պատգամավոր Օլեգ Խոմուտիննիկովը նույն հարցով դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:
Կրեմլում, Գլխավոր դատախազությունում և Պետավտոտեսչությունում դեռ չեն մեկնաբանել տվյալ մեղադրանքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2018 թվականի մայիսի 15-ին Պուտինը Ղրիմի կամրջի բացման արարողության ժամանակ «ԿամԱԶ» մեքենայով անցել էր կամրջի վրայով՝ առանց ամրագոտի կապելու:





















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը