Խնդիր չկա, որի համար անհրաժեշտ է Սահմանադրություն փոխել. Գևորգ Դանիելյան
«168 Ժամ»-ը գրում է.
«Սահմանադրության բարեփոխումների նպատակով հատուկ խումբ ձևավորելու մասին հայտարարությունից առաջ ճիշտ կլիներ հայտարարել նպատակը, թե ինչ խնդիրներ լուծելու համար է անհրաժեշտ փոփոխել Սահմանադրությունը։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, թե Սահմանադրական բարեփոխումների նպատակով 2020 թվականի փետրվարին պատրաստվում են ձևավորել հատուկ խումբ։
«Չգիտենք՝ ինչ փոփոխություններ են նախաձեռնում և ինչ հարցադրումների վերաբերյալ։ Կարող է՝ 1-2 հոդված են փոխում, կարող է՝ 1/3 մաս են փոխում։ Հանձնաժողովից առաջ պետք է խոսել, թե ինչի մասին է, ինչ խնդիրներ են ծագել, այսինքն՝ ոչ թե հանձնաժողով ձևավորեն և հետո որոշեն՝ ինչն են փոխում, այլ նախ որոշվի՝ ինչն է անհրաժեշտ փոխել, ինչ խնդիրներ լուծելու համար, և ով է ունակ դա անելու»,- ասաց Գ.Դանիելյանը։
Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխություններ արվում են ծայրահեղ դեպքում, որովհետև Սահմանադրությունն ինքը տալիս է հնարավորություն խնդիրները լուծելու. «Ես որևէ առանցքային խնդիր չեմ տեսնում, որի համար անհրաժեշտ է Սահմանադրություն փոխել»։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...