Ինդոնեզիայում ուսուցչուհին դասասենյակից դուրս է բերել հսկա օձին` փրկելով աշակերտների կյանքը
Ինդոնեզիայում ուսուցչուհին «դատարկ» ձեռքերով բռնել և դասասենյակից դուրս է բերել հսկա օձին` փրկելով վախեցած աշակերտների կյանքը: Այս մասին հայտնում է AsiaOne-ը:
Միջադեպը տեղի է ունեցել միջնակարգ դպրոցում: Ուսուցչուհի Պութու Այուն պատմել է, որ օձն ուներ երկու մետր երկարություն և ներս էր մտել դասասենյակ հենց դասի ժամանակ: Կինը բռնել է օձին` երեխաներին հանգստացնելու համար:
«Առաջին անգամ էի օձ բռնում: Երեխաները վախեցած էին, ստիպված էի նման քայլի գնալ»,- բացատրել է Այուն:
Նա հավելել է, որ օձը դիմադրում էր, սակայն մյուս ուսուցիչների և առավել քաջ աշակերտների օգնությամբ հաջողվել է կապել օձի բերանը և դուրս բերել ուսումնական հաստատությունից: Նշվում է, որ տուժողներ չեն եղել:

















































