Մեր կողքին ապրում են ստրուկներ եւ ստրկավաճառներ
Ստրուկներ, պարզվում է, լինում են նաեւ 2017-ին: Ոչ, նրանք ոչ թե Աֆրիկայում են, այլ ապրում են մեր կողքին: Նրանք, շատ հնարավոր է, նաեւ ձեր հարեւանն են, անգամ ազգականը: Ի դեպ, Հայաստանում ապրող ստրուկները բռնությամբ չեն ստրկացվել: Նրանք դրան գնացել են կամավորության սկզբունքով:
Եթե մարդը ստրուկ չլինի, հաստատ գյուղապետի կամ հիմնարկի ղեկավարի ասածով կամ պարտադրանքով չի քվեարկի: եթե մարդը ստրուկ չլինի, իր ձայնը չի վաճառի:
Բայց պարտադրանքով կամ փողով քվեարկածները դեռ ամենավատ տարբերակը չեն: Ապրիլի 2-ի, այսպես կոչված, ընտրություններից առաջ եղել են, գործել են ստրկավաճառներ: Նրանք շրջել են տուն առ տուն, հավաքագրել ստրուկներին, ապա նրանց վաճառել ռեյտինգային թեկնածուներին:
Երբ գործարքը կայացվել է, ստրուկներին քշել են այն բնակավայր, այն տեղամաս, որը նշել է գնորդը, այս դեպքում ռեյտինգային թեկնածուն: Բնականաբար, հեշտությամբ նրանք դուրս են եկել իրենց բնակության վայրի ընտրացուցակից եւ մտցվել այն ընտրացուցակները, որը հարմար է գտել ստրուկներ գնած ռեյտինգային թեկնածուն:
Հետաքրքիրն այն է, որ այս ստրուկները հետո քայլում են մեր կողքին, ապրում են մեր կողքին, բողոքում դառը իրականությունից անգամ մեծ-մեծ խոսում, անգամ կենացներ խմում արժանապատվության եւ հայրենիքի մասին:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից