Կինը պատվիրել է սպանել նախկին սիրեցյալի նոր ընկերուհուն
Ոստիկանությունը ձերբակալել է Վլադիմիրի շրջանի 38-ամյա բնակչուհուն, որը փորձում էր կազմակերպել իր նախկին սիրեցյալի նոր ընկերուհու սպանությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ տարածքային բաժնի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը տեղեկացել է կնոջ պլանների մասին և որպես սպանության «կատարող» նրա մոտ է ուղարկել օպերատիվ աշխատակիցներից մեկին:
Օգոստոսի 6-ին կասկածյալի հետ հաջորդ հանդիպման ժամանակ նրան ցուցադրվել են իբր սպանված զոհի լուսանկարները: Կինը որպես պարգևատրություն հանձնել է «մարդասպանին» 180 հազար ռուբլի, որից հետո նրան ձերբակալել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության փորձի վերաբերյալ (ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մաս, 3-րդ հոդվածի 2-րդ մաս):

















































