Կեղծ քահանան գործարարից գողացել է 3 միլիոն ռուբլի
Լենինգրադի մարզում առևտրային ընկերության գլխավոր տնօրենից գողացել են 3 միլիոն ռուբլի:
Ըստ տուժողի խոսքերի՝ օգոստոսի 9-ին անհայտ անձը գողություն է կատարել՝ ներկայանալով որպես եկեղեցու ծառայող: Այս մասին հաղորդել է«Невские новости»-ն: Միջադեպը տեղի է ունեցել Կիրիշի քաղաքի Լենինի պողոտայի բանկերից մեկում:
Հանցագործության փաստի առթիվ անցկացվում է ստուգում, բարձրացվել է քրեական գործ հարուցելու հարցը:

















































