«Սպիտակ ծովում միջուկային ռեակտոր է պայթել». ռուս ֆիզիկոսներների սենսացիոն հայտարարությունը (տեսանյութ)
ՌԴ Սարով քաղաքում գտնվող միջուկային կենտրոնի ղեկավարությունը սենսացիոն հայտարարություն է արել Արխանգելսկի մարզում օրերս տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Սպիտակ ծովում միջուկային ռեակտոր է պայթել, գրում է fontanka.ru-ն: Այս կերպ ռուս ֆիզիկոսները կասկածի տակ են դրել ՌԴ պաշտպանության նախարարության ու «Ռոսատոմ»-ի հայտարարությունը:
Սարով քաղաքում գտնվող ՌԴ միջուկային կենտրոնի պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է օգոստոսի 11-ին՝ «Колючий Саров» քաղաքային տեղեկատվական թերթի կայքում: Այն նաև ցուցադրել են տեղական հեռուստաընկերությամբ:
Ըստ կենտրոնի տնօրեն Վալենտին Կոստյուկովի և գիտական ղեկավար Վյաչեսլավ Սոլովյովի՝ 5 գիտնականների մահվան պատճառ է դարձել փոքր միջուկային ռեակտորի պայթյունը: Նշվում է, որ երեք գիտնական տուժել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Միջուկային կենտրոնի ղեկավարը պատմել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել ոչ թե պոլիգոնի առափնյա հատվածում, ինչպես ավելի վաղ նշել է ՌԴ ՊՆ-ն, այլ Սպիտակ ծովի ջրային տարածքում:
Նաև նշվել է, որ նոր զենքի փորձարկման նախապատրաստական աշխատանքները տևել են տարուց ավելի: Թե մասնավորապես ինչ զենքի ստեղծման վրա են աշխատել գիտնականները՝ ֆիզիկոսները չեն հայտնել: Լուրեր են շրջանառվում, որ խոսքն անսահմանափակ հեռահարության միջմայրցամաքային հրթիռի մասին է, որի մասին ժամանակին հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ծովային պոլիգոնում պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին: Ըստ ՊՆ-ի պաշտոնական վարկածի՝ ողբերգությունը տեղի է ունեցել «հեղուկային ռեակտիվ շարժիչային սարքի փորձարկումների» ժամանակ:
Ծովի այդ հատվածը մինչև սեպտեմբերի 10-ը փակ կլինի նավագնացության համար: Արգելված գոտու ընդհանուր մակերեսը մոտ 230 ք/կմ է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»