Հոբելյարը զայրացել է, որ իրեն BMW են նվիրել եւ մեքենան խորտակել է գետի մեջ
Հնդկաստանում հոբելյարը զայրացել է, որ Jaguar-ի փոխարեն իրեն BMW են նվիրել եւ մեքենան խորտակել է գետի մեջ, հաղորդում է BBC News-ը:
Նշվում է, որ գետը մեքենան քշել տարել է մյուս ափ, երբ տղամարդը մտափոխվել է եւ որոշել փրկել նոր մեքենան:
Հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քմահաճ հոբելյարը խոշոր կալվածատիրոջ տղան է:
Ոստիկանությունը հետաքննում է դեպքը:
BMW մակնիշի մեքենան Հնդկաստանում արժե 3,5 մլն ռուփի (49 հազար դոլար), իսկ Jaguar-ը՝ 4-5 մլն ռուփի:

















































