Կառուցվում է Ռուսաստանը Չինաստանին միացնող ճոպանուղի
Պատմության մեջ առաջին միջսահմանային ճոպանուղին կկարողանա րոպեների ընթացքում միացնել Ռուսաստանն ու Չինաստանը: Այս մասին գրում է luxurylaunches.com-ը:
Նշվում է, որ ճոպանուղին միացնելու է Բլագովեշչենսկ-Հեյհե քաղաքները և անցնելու է Ամուր գետի վրայով:
Ճանապարհորդությունը տևելու է 8 րոպե:
Ճոպանուղին կունենա 4 խցիկ, որոնցում կտեղավորվի ընդհանուր 60 մարդ:

















































