«Ներեցեք, ո՞ւմ մասին եք խոսում». Թրամփը շփոթվել է Զելենսկիի մասին հարցից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չի ճանաչել» ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիին: Ինչպես գրում է РИА Новости-ն, համապատասխան տեսագրությանը Թրամփի ասուլիսից ուշադրություն է դարձրել հեռուստահաղորդավար Օլգա Սկաբեևան:
Ինչպես երևում է տեսանյութում, լրագրողը հարցնում է ԱՄՆ ղեկավարին՝ ծրագրում է արդյոք ինքը հրավիրել Վլադիմիր Զելենսկիին Սպիտակ տուն:
«Ներեցեք, ո՞ւմ նկատի ունեք», - փորձել է ճշտել Թրամփը:
Ճշտելուց հետո Թրամփը նշել է, որ անհամբերությամբ սպասում է Զելենսկիի հետ հանդիպմանը և նրան «խելամիտ տղա» է անվանել:
Հրապարակված հոլովակից, սակայն, այնքան էլ պարզ չէ՝ մոռացել էր Թրամփը Զելենսկիին, թե չէր լսել հարցը:

















































