Ղրղզստանի նախկին նախագահին պատկանող «Ապրել» հեռուստաալիքի վրա կալանք է դրվել
Ղրղզստանի դատարանը կալանք է դրել հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին պատկանող «Մեդիա Ֆորում» ԲԸ-ի եւ «Ապրել ՏՎ» հեռուստատեսության վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով հանրապետության ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:
«Մինչդատական վարույթի շրջանակներում կհարցաքննվեն Աթամբաեւի կողմնակիցները հետագա քննչական միջոցառումներն իրականացնելու համար՝ համաձայն Ղրղզստանի Հանրապետության օրենսդրության: Դատարանի որոշմամբ կալանք է դրվել նաեւ «Մեդիա Ֆորում» ԲԸ-ի եւ «Ապրել ՏՎ» հեռուստատեսության ունեցվածքի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

















































