Մաքսայինում ոչինչ չի փոխվել. ՌԴ-ից ներկրված հագուստեղենի ինվոսյը պարտադրում են գրել՝ կիլոգրամը՝ $16
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սկսել են ակտիվանալ «կարգոները», նրանք նախկինի պես կարողանում են, մաքսայինի հետ պայմանավորվելով, մաքսազերծել փոքր ներմուծողների ներկրած ապրանքները՝ դրա դիմաց վերցնելով որոշակի գումար։ Փաստորեն մաքսայինում գրեթե ոչինչ չի փոխվել։ Կհիշեք՝ ն «կարգոներն» այն ընկերություններն են, որոնց միջոցով գործարարները ներկրում և մաքսազերծում էին իրենց ապրանքները։ Դրանք անհատ ձեռներեցների և մաքսային կառուցյների միջև միջնորդ կազմակերպություններ են»։
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեց, որ այսօր էլ անարգել և բացահայտ գործում են մարդիկ, որոնք կարգո են անում, այսինքն՝ զբաղվում են ապրանքների ներմուծմամբ և մաքսազերծմամբ միաժամանակ։ Ի դեպ, նրանց համար ապրանքի հարկման մեխանիզմն այլ կերպ է գործում, իսկ հասարական քաղաքացիների համար՝ այլ։
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով՝ ՌԴ-ից ներկրված հագուստեղենի ինվոսյը պարտադրում են գրել՝ կիլոգրամը՝ 16 դոլար։ Եվ սա այն դեպքում, երբ, ըստ ՊԵԿ-ի, անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման և պետական հսկողության կիրառման։ Սակայն կոնկրետ մարդիկ կան, որ 4,5 դոլարով են մաքսազերծումն ավարտում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...