Ո՞րն է BBC-ի էժանագին և ստոր սադրանքի նպատակը
«Գոլոս Արմենիի» թերթն անդրադարձել է BBC-ի աղմկահարույց հրապարակմանը՝ «Ո՞վ է կրակել ցուցարարներին Երևանում 2008 թվականին․ քննությունը մատնանշում է Ղարաբաղի ջոկատին» վերնագրով։ Ռուսական թերթը նշում է, որ հոդվածի գլխավոր նպատակը հայ հասարակությունը պառակտելն է կեղծ վկայություններ տարածելու միջոցով։
Ռուսական թերթն առաջ է քաշում հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս է բրիտանական ԶԼՄ-ին հաջողվել էքսկլյուզիվ կերպով տեղեկություններ ստանալ նախաքննության նյութերից, որոնք գաղտնի են։ Ովքե՞ր են այդ նյութերը տրամադրել արտասահմանյան պարբերականին, և ո՞վ է պատասխանատու դրա համար»։
«Ամենահետաքրքրականն այն է, որ լրագրողը պարզաբանման համար դիմել է ՀՔԾ, որտեղ կարծես թե ընդհանրապես չեն զարմացել այն փաստից, որ լրագրողին հայտնի են քննության գաղտնիքները։ BBC-ն փորձում է օբյեկտիվության պատրանք ստեղծել՝ իր հիմնական առաջադրանքները կատարելով։ Ինչո՞ւ են լուրջ եզրահանգումներ արվում միայն քննիչների հավաստիացումների հիման վրա, և վերջապես, որտեղի՞ց ունի BBC-ն հարցաքննության կրկնօրինակը։
Հոդվածն այլ կերպ չես անվանի, քան սադրիչ և ծայրահեղ կեղտոտ կարերով կարված, որովհետև իրականում ոչ մի բան այն ամենից, ինչ հաղորդվում է ընթերցողներին, քննության նյութերում չկա, ինչի մասին հայտնել են Ռոբերտ Քոչարանի փաստաբանները մամուլի ասուլիսի ընթացքում։
Հոդվածը նպատակ ունի վարկաբեկել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և ՊԲ գեներալիտետին։ Կարապետյանի և «ղարաբաղյան ուժայինների» դեմ մեղադրանքները զազրելի և ստոր նպատակ ունեն՝ հայ ժողովրդի երկու մասերին պառակտել Արցախի ղեկավարությանը մարտի մեկի ցուցարարների մահվան մեջ մեղադրելու ճանապարհով, և պահը բավականին հարմար է ընտրված՝ հաշվի առնելով Արցախում նախընտրական իրավիճակը։
Ո՞ւմ է ձեռնտու նմանատիպ մանիպուլյացիան, որն ակնհայտ սպառնալիքներ ունի ոչ միայն Արցախի, այլև հայկական պետականության համար, ավելորդ է ասել։ Պատասխանը մատնանշում է ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմը, այլև արտաքին խաղացողներին, ինչպես նաև հենց Հայաստանում որոշ ուժեր, որոնք առաջին նախագահի ժամանկներից ջուր են լցնում թշնամու ջրաղացին և կտրուկ ակտիվացել են իշխանափոխությունից հետո։
Հույս չպետք է ունենալ, թե ազգային, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները պատասխան կտան։ Այդ պատասխանը պետք է տան հայ հանրությունը և նրա առողջ ուժերը, որոնց համար կարծես թե դժվար և պատասխանատու փորձությունների շրջան է սկսվում»,-գրում է թերթը։


















































Դատախազությունը եւ ՀՔԾ-ն չեն մեկնաբանում BBC-ի աղմկահարույց հրապարակումը
Չփորձեք հերոսներին եւ հայրենիքին նվիրումը, նահատակությունը իջեցնել ձեր «պլինտուսից ցածր տուշոնկաների», «օդում կախված լուրերի» մակարդակի
Միայն դա չէի տեսել, Քառօրյա պատերազմում դա էլ տեսա․․․
ՀՔԾ պետք է անհապաղ կ՛ամ հերքի այս պնդումը և մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կ՛ամ էլ հաստատի, որ ինքն է տրամարել նախաքննության նյութերը
BBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից