Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Վերջին 15 ամիսների ընթացքում արտաքին պարտքը 120 մլն դոլարով չի նվազել

 

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը օգոստոսի 5-ին հաղորդագրություն հրապարակեց, որում նշվում էր. «2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»։

Փաստերի ստուգման հարթակը ուսումնասիրել է Ֆինանսների նախարարության 2018-2019 թվականների ՀՀ պետական պարտքի տեղեկագրերը։

Ըստ այնտեղ արտացոլված տվյալների՝ պարզ դարձավ, որ 2018թ. երկրորդ եռամսյակի ավարտին՝ հունիսի 30-ի դրությամբ, ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 5,441 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2019թ. հունիսի 30-ի դրությամբ այն կազմել է 5,456 մլրդ ԱՄՆ դոլար։

Հետևաբար, պետական պարտքի նվազում վերջին մեկ տարվա ընթացքում նկատելի չէ, փոխարենն այն ավելացել է, հետևաբար արտաքին պետական պարտքի մարման դրական միտման մասին պնդումը կառավարության կողմից չի համապատասխանում իրականությանը, այն պարզ մանիպուլյացիա է։

 Հատկանշական է, որ ՀՀ կառավարությունը վերոնշյալ հայտարարությամբ պնդում էր նաև, թե վերջին 15 ամսվա ընթացքում մարվել է շուրջ 120 մլն դոլարի արտաքին պետական պարք։ Մինչդեռ վերոնշյալ 15 ամսվա կտրվածքը ներառում է 2018-ի ապրիլից մինչև 2019-ի հունիս, իսկ այստեղ էլ համեմատելով պետական պարտքի տեղեկագրերում 2018թ. ապրիլի 30-ի տվյալները (5,534 մլրդ ԱՄՆ դոլար) և 2019թ. հունիսի 30-ի տվյալների հետ (5,456 մլրդ ԱՄՆ դոլար)՝ պարզ դարձավ, որ վերջին 15 ամսվա ընթացքում ՀՀ արտաքին պետական պարտքը նվազել է ոչ թե ներկայացվող 120, այլ 78 մլն ԱՄՆ դոլարով: Մոտ 120 մլն դոլարի նվազումը նկատվում է 2018-ի մարտի և 2019-ի հունիսի համեմատության մեջ։ Այս դեպքում արդեն 16 ամիս է ստացվում։ Հատկանշական է նաև, որ նույն ժամանակահատվածի՝ վերջին 15 ամիսների համեմատությամբ՝ ՀՀ ներքին պետական պարտքն ավելացել է 144.3 մլն ԱՄՆ դոլարով։

Այսպիսով՝ իրականացված ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարության հրապարակումը մանիպուլյատիվ է և ունի փաստական սխալներ, քանի որ այնտեղ խոսվում է 15 ամիսների մասին, չնայած ներկայացվում է 16 ամիսների վերաբերյալ տվյալը՝ ներառելով նաև այն շրջանը, երբ Հայաստանում դեռևս հեղափոխություն տեղի չէր ունեցել։ Բացի այդ, անցնող մեկ տարվա կտրվածքով պետական պարտքի ավելացում է նկատվել. օրինակ, 2018թ. դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակից հետո այն 6,934 մլրդ ԱՄՆ դոլար է եղել կամ աճել է մոտ 0,2%-ով։

Արդյո՞ք իրատեսական է պետական պարտքի մարման դրական դինամիկա ապահովել

Հաջորդիվ ներկայացնենք ՀՀ պետական պարտքի մարման կառավարության ժամանակացույցը: Աղյուսակում առանձնանում են 2020 և 2025 թվականներին նկատվելիք պիկերը: Հարց է առաջանում, թե ինչ միջոցներով կառավարությունը պետք է մարի ստանձնած ներքին և արտաքին պարտավորությունները:

2019թ. փոխառությունների ծրագիրը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ 2019-ին Հայաստանը 512 մլն դոլարով կավելացնի պետական պարտքը, որից 21 մլն դոլար` Կենտրոնական բանկի գծով: Հետևաբար, եթե անգամ վերջին ամիսներին արտաքին պետական պարտքը որոշակիորեն մարվել է, ապա դրան զուգահեռ նկատվել է ներքին պարտքի շարունակական ավելացում, իսկ կառավարության կողմից ներկայացվող հաղորդագրությունը այդ մասին լռում է՝ ցույց տալով դրական կողմը, մինչդեռ այստեղ ևս բացահայտ մանիպուլյացիա է տեղի ունենում։

 fip.am