Ռուսաստանյան շուկայում դանակահարություններով և կրակոցներով զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հարավում գտնվող Մոսկվորեցկի շուկայի մոտ: Այս մասին հայտնում է «112» հեռագրաալիքը:
Միջադեպին մասնակցել են շուկայի առնվազն 30 աշխատակից: Բախման ընթացքում կողմերը օգտագործել են դանակներ, ինչպես նաև տրավմատիկ զենք:
«РИА Новости» գործակալությունը պարզաբանում է, որ տուժել է երկու մարդ, մեկը տեղափոխվել է հիվանդանոց դանակի վնասվածքով:

















































