Ինքնատիրապետումը՝ բացառիկ. ՀՀ նախկին վարչապետը՝ Բակո Սահակյանի ելույթի մասին
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի Նախագահ Բակո Սահակյանի երեկվա ելույթը փայլուն էր։ Ինքնատիրապետումը՝ բացառիկ։ Արտահայտած մտքերը՝ Համահայկական արժեք ունեցող։ Հույս և վստահություն եմ հայտնում, որ նրա փորձը, խոհեմությունն ու արժանապատվությունը դեռ երկար կծառայեն համայն հայությանը։
Շնորհակալություն Ձեզ, պարոն Նախագահ»։

















































