Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Խնդիրը պետք է լուծվի Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով

Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած Արցախյան թեմայով քննարկման ժամանակ

Առաջին հերթին պիտի հստակեցնենք, թե ինչ ունենք այսօր: Դատելով ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքից՝ հայտնի երեք սկզբունքները և վեցը տարրերը: Երբ մենք հնչեցրածը համեմատում ենք Մադրիդյան սկզբունքների հետ, ակնհայտ է, որ դրանք Մադրիդյան սկզբունքերն են, այն, ինչ որ սեղանին է եղել 2007թ. նոյեմբերի տարբերակով: Միակ տարբերությունն այն է, որ վարչապետը ցանկություն է հայտնել՝ Արցախը ևս մասնակցի բանակցությունների սեղանին: Ես ժամանակին ասացի, և մնում եմ իմ կարծիքին, որ դա անիրականանալի է: Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն պետք է մերժեր, և, բնական է, մերժեց, այլ նաև եռանախագահների վերջին հայտարարությունը դրա հետ էր կապված, որտեղ հստակ ձևակերպված էր, որ Երևանի և Բաքվի երկխոսության ճանապարհով պետք է լուծվի: Որպեսզի երկիմաստ չլինի, չէին նշել՝ հայկական և ադրբեջանական կողմ, այլ՝ Երևան-Բաքու. շատ հսստակ էր այդ ամբողջը նշված:Մյուս կողմից էլ, ճիշտն ասած, առանձնապես չեմ պատկերացնում՝ ինչ է մեզ տալու, այսպես ասած, Արցախի Հանրապետության մանակցությունը: Դե լավ, ասենք, Նիկոլ Փաշինյանի կողքը նստեց Բակո Սահակյանը կամ ինչ որ մեկը, ի՞նչ է դա փոխում, բացի այն, որ Արցախը ավելի է օտարում Հայաստանից: Եկեք մի բան հասկանանք՝ դրա մեջ այդքան էլ վատ բան չկա, որ Հայաստանն է ներկայացնում Արցախը: Ըստ էության, աշխարհն ընդունում է, որ Արցախը Հայաստանի մաս է, և դա վաղուց է ընդունել ոչ միայն դե ֆակտո, այլ դե յուրե: Շատերն ասում են՝ վայ, իրենք անկախ պետություն են: Որտեղ է անկախ պետության քաղաքացին առանց հայցադիմում ներկայացնելու ստանում է մեկ այլ երկրի քաղաքացիություն, անձնագիր: Ավելին՝ աշխարհը դա ճանաչել է, մարդիկ այդ անձնագրով վիզաներ են ստանում երևանյան օտարերկրյա դեսպանատներից: Այսինքն աշխարհն ընդունում է, որ Արցախը Հայաստանի մաս է, և վիզա է տալիս՝ հստակ իմանալով, որ մարդիկ ապրում են Քելբաջարում,Ստեփանակերտում և այլն: Թող Ղրիմի մի բնակիչ հանկարծ փորձի գնալ Մոսկվայում գերմանական կամ ամերիկյան դեսպանատնից վիզա ստանալ, նրան ուղարկում են Կիև. դուք Ուկրաինայի մաս եք, գնացեք էնտեղ: Արցախի հարցում նման վերաբերմունք չկա, հետևաբար եթե աշխարհը ճանաչել է դա, մենք ինչու ենք բարդացնում այս ամբողջ խնդիրը: Խնդիրը շատ պարզ է, մենք պետք է վերականգենք Արցախի՝ հայաստանյան քաղաքացիների իրավունքները:

Դա, ինքնըստինքյան հասկանալի է, դժվար է:Հիմա ավելի ու ավելի է հնչում այն միտքը, և 2000 ականներից էլ պարզ էր դառնում, որ խնդիրը չունի բանակցային լուծում, խնդիրը ունի միայն ուժային լուծում: Կամ մենք ոչնչացնում ենք Ադրբեջանը, կամ տվեք Արցախը Ադրբեջանին՝ խնդիրն էլի չի վերանալու: Խնդիրը սկսել է Արցախի շուրջ, բայց այլևս դա Արցախի շուրջ հակամարտություն չէ, ավելի շատ ընդգրկուն հակամարտություն է:
Մյուս կողմից գերագնահատվում է անկախության դերը: Ոմանց թվում է, որ եթե հանկարծ աշխարհը ճանաչեց Արցախի անկախությունը… մի կողմ դնենք, որ չի ճանաչելու: Եթե քսանութ տարի չի ճանաչել, ինչու պետք է հիմա ճանաչի: Եթե Հյուսիսային Կիպրոսը չեն ճանաչում, ինչու պետք է Արցախը ճանաչեն. Կարո՞ղ է մեր հնարավորություններն ավելի շատ են, քան Թուրքիայինը: Բայց, ասենք, ճանաչեցին, ի՞նչ է մեզ տալու: Այդ պատճառով, Ադրբեջանը երբ ուզենա հարձակվի, չի՞ հարձակվելու: Քուվեյթի վրա երբ Սադամ Հուսեյնը հարձակվեց, լավ էլ ճանաչել էին Քուվեյթի անկախությունն էլ, դիվանագիտական հարաբերություններն էլ, նույնն էլ՝ Սիրիան, որ թուրքերն էին հարձակվում: Ճանաչումը ինքնին, բացի նրանից, որ դառնա իրավապայմանագրային սուբյեկտ, ում հետ կարող ես պայմանագիր ստորագրել, որևէ բան չի տալիս: Առայժմ այսքանը:

Նախ տեսեք՝ որն է ամենակարևորը. կոնֆլիկտը ե՞րբ է առաջացել, արդյո՞ք դա առաջացել է 88-89 թվականին, թե՞ կոնֆլիկտը եղել է ավելի վաղուց: Ակնհայտ է, որ կոնֆլիկտը առաջացել է այն պահին, երբ Հարավային Կովկասի երեք երկրներ ինքնահռչակվել են պետություն: Աշխարհը, հանձինս Ազգերի լիգայի, ճանաչել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, երբ սրանք ունեն տարածքային վեճ:

Հիմա՝ խնդիրը պետք է լուծվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը ոտնահարվել է 11-րդ բանակի կողմից, որն էլ եկել, գրավել է այս հողը, տվել է նրանց հանուն համաշխարհային հեղափոխության:

59 թվականին ընդունված ամերիկյան օրենք կա, որով Ադրբեջանը, Հայաստանն էլ հետը, ճանաչվել են գերյալ ժողովուրդ: Եթե ինքը ճանաչել է որպես ժողովրդի կարգավիճակ, չի կարող նկատի ունենալ պետություն: Առ այսօր այդ օրենքը գործող է: Այսինքն՝ Ամերկան ո՞նց կարող է ընդունել, որ Ադրբեջանը եղել է մետրոպոլիա, ճնշել է Ղարաբաղին, եթե ինքը օրենք ունի, որ Ադրբեջանը ունեցել է պետության ստրկացած ժողովուրդ:

Քանի որ այդ բոլոր ժողովուրդները եղել են ապօրինի օկուպացված 11-րդ բանակի կողմից, շատ հստակ է, որ օկուպանտի գործողությունները իրավական հիմքեր չեն ստեղծում, և սահմանային փոփոխությունները, որ տեղի են ունեցել, անօրինական են:
Եթե մենք այդպես ենք շարժվում, մենք ընդունում ենք, որ Ղարաբաղը օրինապես գտնվել է Ադրբեջանի կազմում, ու հիմա մենք ինչ-որ բան փորձում ենք պոկել, բայց, այնինչ, խնդիրը պետք է արմատական դրվի:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի սահմաններին, որի վրա մենք հիմարաբար տարածում ենք, չգիտեմ՝ ով է քաշել այդ տեսությունը, Հելսինկիի ակտի երեք սկզբունքները, ընդհանրապես կապ չունեն Կովկասի հետ: Այս եզրափակիչ ակտի սկզբունքները, բոլոր երեքը, վերաբերում են պատերազմի հետևանքով Եվրոպայում առաջացած սահմաններին: Դրանք որևէ առնչություն, այն էլ միջպետական, չեն կարող ունենալ Հարավային Կովկասի սահմանների հետ, չեն կարող ունենալ Երկրորդ համաշխարհայինից առաջ եղած սահմանների հետ, առավել ևս հարաբերություններ չեն կարող ունենալ վարչական սահմանների հետ: Ի վերջո, Հայկական ՍՍՀ-ի և Ադրբեջանի ՍՍՀ-ի միջև սահման գոյություն չի ունեցել:

Ինչո՞ւ է մեծ մասը անկախությանը կողմ, որովհետև քսան և ավելի տարի ժողովրդի գլուխը դա է մտցվել, և ժողովրդին ներշնչել են, որ անկախ Արցախը հարցի լուծում է: Որևէ մեկը հարց չի տալիս՝ ինչու՞: Որովհետև կա վերնախավ Արցախում և շահագրգռված է: Ամեն ինչ 90-ականներից սկսվեց, Տեր-Պետրոսյանից, որը հավատ չուներ, որ մենք կարող ենք պատերազմում հաղթել, և պետք է օտարել տարածքը:

Դա ներշնչեց ժողովրդին, որ իբր թե հեշտ է ավելի անկախությունը ճանաչել, անկախության ճանաչման միջով պետք է գնանք միավորման և այլն: Ես անձամբ խոսել եմ մի շարք երկրների դեսպանների հետ, ասել են՝ մեզ համար ավելի հեշտ է Արցախը ճանաչել Հայաստանի մաս, որովհետև մենք այդտեղ խնդիր չունենք լուծելու, քան ճանաչել անկախ երկիր: Ժողովրդին այդպես են ներշնչել, հետո Ղարաբաղի ղեկավարության մեջ փողի, իշխանության համը ընկավ բերանները: Ո՞ր մի մարզպետը չի ուզի կոչվել նախագահ, ո՞ր մի միլպետը չի ուզի, որ 100.000 դոլարանոց մեքենա տան իրեն, ո՞ր մի մարզը չի ուզենա, որ տարեկան իրեն ռազմական դոտացիա տան, որի համար իրենք երբեք չեն ներկայացնի հաշվետվություն: Մենք 2 մլրդ դոլարից ավելի փող ենք տվել Ղարաբաղին՝ ռազմականից բացի: Ռազմականի դեպքում դա ընդհանուր բանակ է, որ չի էլ կիսվում, որևէ հաշվետվություն չկա: Այ, գնում են որևէ գյուղապետ են բռնում, ասում են՝ 170.000 դրամ փող է կերել, միլիոն դրամ փող է կերել և այլն: Երկու մլրդ դոլար փող ենք տվել, ո՞ւր են այդ փողերը. հետ են եկել այստեղ՝ սիրուհիների համար տների տեսքով, դրսում հյուրանոցների տեսքով, բնական է, այդ ղեկավարությունը ճղելու է իրեն, ամեն ինչ անելու է…Բայց շատ հետաքրքիր է մոտեցումը. նրանք մտածում են, որ իրենք պետք է անկախ լինեն, մենք էլ շարունակելու ենք իրենց ֆինանսավորել, համ պիտի արյուն տանք, համ պետք է փող տանք: Այդպես չի լինելու: Հենց որ Հայաստանի ժողովուրդը գիտակցեց, որ Ղարաբաղը անկախ է, ոչ փող է տալու, ոչ էլ: Ասելու է՝ գնացեք, ձեր համար ապրեք, և մենք այդ ճանապարհին ենք, որը շատ վտանգավոր է:

Այսօր ոչ մեկը չի խոսում, բայց երկու դատական գործ ունենք. զոհված զինծառայողների ընտանիքները դիմել են Եվրոպական դատարան, թե՝ ինչ իրավունքով եք իմ զորակոչիկ տղային տարել այլ երկիր. որովհետև իրավունք չկա, կամ պիտի լինեն միջպետական փաստաթուղթ և օրենք, որը խորհրդարանը պետք է ամեն անգամ հաստատի, որ քո տարածքն է: Հիշո՞ւմ եք ինչքան աղմուկ ելավ, թե խոշտանգումների համար Ժնևի կոնվենցիա դիմենք, դատենք, էս անենք… Հիշու՞մ եք գերիներին, առնվազն երեք դեպք կա, որ գլուխները կտրել են, նրանցից մեկի գլուխը կտրել են, երբ ողջ է եղել: Բա ինչու՞ լռեցին, որովհետև կոնվենցիան չի տարածվում քո զինվորի վրա, որովհետև քո զինվորը գտնվում է մի այլ երկրում, որը դու չես հայտարարել քո երկրի մի մասը, և Ժնևի կոնվենցիայի պաշտպանության տակ չես գտնվում: Պիտի արվի շատ պարզ բան: Մեր դիմաց կանգնած է բավականին խախուտ երկիր՝ իր էթնիկ և կրոնական կազմով:

Տարեկան 2մլրդ փող ծախսենք, հինգ տարվա ընթացքում այդ երկիրը կտրոհենք: Առ այսօր պետությունը կոպեկ չի ծախսել: Ասածս այն է, որ դա առավելություն է, երբ մեր դիմաց կանգնած է այդպիսի պետություն: Ես ադրբեջանցի մասնագետների հետ հանդիպել խոսել եմ, որոնք թուրք չէին, թալիշ էին, ասում էին՝ ի՞նչ ես խոսում, ի՞նչ հայ-ադրբեջանական պատերազմ, հաջորդ մեծ պատերազմը շիաների և սունիների մեջ է երկրում, ահավոր սրված է, եթե մեզ մոտ սկսեց Ղարաբաղի կռիվը, մենք իրենց փրթելու ենք, մորթենք:

Ասածս որն է. իհարկե, երկիրը պետք է ուժեղացնել, բայց թշնամու երկիրը թուլացնելը շատ ավելի էժան է և շատ ավելի հեշտ է: Խոսքը սրա մասին է, ռազմական արդյունաբերություն և այլն.. ամբողջը պետք է արվի, բայց եթե դու կարող ես մի քանի մլն դոլարով խնդիր լուծել, ինչի՞ չլուծես, հեչ մեծ փող չի: Եթե տրոհես մինչև պատերազմը, կարողանաս ներքին խառնակություն ստեղծել…

Խնդիրը բանակցային լուծում չունի: Չի լինելու, որ մենք այնպես խոսենք, ասի՝ ախպեր, էս՝ ձեզ, էս՝ մեզ, ստորագրենք գնանք: Չի՛ լինելու: Ադրբեջանը հստակ ասում է՝ Նախիջևանի ազատագրումը մեր ստրատեգիական նպատակն է:

Մադրիդյան սկզբունքերը ուժի մեջ են. դրա մասին առանց անուն տալու Նիկոլը Արցախում հայտարարել է: Ասել է՝ ի՞նչ սկզբունքներ, ինձ պետք է պարզաբանում: Դա է միակ տարբերությունը: Հիմա տեսեք՝ այնտեղ հստակ գրած է, սրան ի՞նչ պարզաբանում կարող է լինել. ԼՂԻՄ-ին հարակից բոլոր ադրբեջանական տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողությանը: Որ ասում են ԼՂ, ԼՂԻՄ նկատի ունեն: Հետո ասում են՝ հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարից: Հերթով գրված է: Ուզում եմ ասել, որ փաստաթուղթը այնքան հստակ փաստաթուղթ է, որ կարելի է սիրուն խաղալ, ասել, պարզաբանել: Նրանք կասեն՝ ախպեր, հես է, գրած է, զորքերը պիտի հանես, վերջ, և դուք խոստացել եք: Ցավը գիտեք որն է, նախկին ու նոր չկա: Ես նախկիններին էլ, ներկաներին էլ նույն հարցն եմ տվել՝ բա, էս ի՞նչ ենք անում, ախպեր: Ասում են՝ մեկ է, Ադրբեջանը չի համաձայնվելու: Բա որ համաձայնեց, ի՞նչ ենք անելու: Ամբողջը այդ բլեֆի վրա է հիմնված, որ չի համաձայնվի: Հարցը հետևյալն է՝ դու, կարող է, բացահայտ չխոսես հողեր տալու մասին, բայց այնպիսի պայմանավորված գործողություններ անես, օրինակ՝ հրամանը ուշ տաս հրետանին օգտագործելու, ինչը եղավ 2016թվին: Դա թող հետաքննեն, այնտեղ այնքան մութ գործեր կան՝ ինչու սա չարեցին, ինչու էր զենքը քիչ, ինչու էր վառելիքը քիչ… այդտեղ միայն մանր թալանը չի եղել, որ ներքևի օղակների վրա է ընկնում: Հրամաններ չեն եղել:

Առաջին անգամ ինտերնետով թալիշները ողջունեցին հայ ժողովրդին Շուշիի ազատագրման առիթով: Դա սիմվոլիկ ակտ չես ասի. մարդը կանգնում է Բաքվի մեջտեղը, ասում՝ поздравляю своим братам армян… Դեռ այսքան քայլերն ենք արել, սա է արդյունքը, բա որ ավելի լուրջ անեինք:

Գեներալի հետ խոսում ենք, ասում ենք՝ լեզգիներին կապենք, ասում է՝ չէ իրենց ոտքի մի հանեք, որովհետև Դաղստանն էլ կներքաշվի, ռուսների համար վատ է: Եթե Հայաստանի գեներալը Ռուսաստանի շահերն է պաշտպանելու, ոնց աշխատես հետը: Որովհետև ինքը որ թոշակի պետք է գնա, Ռուսաստանից թոշակ ստանա, որևէ քայլ չի անելու: Դա կոնկրետ խնդիր է, պիտի արգելվի, թույլ չտրվի օտարերկրյա թոշակ ստանալ, որովհետև նա վախենում է, որ պաշտոնավարման ընթացքում մի բան ասի կամ անի, կարող է խոչընդոտել թոշակ ստանալուն:

Ղարաբաղի ղեկավարությունը կապվեց արտասահմանի իմ սփյուռքահայ ընկերների հետ, ասաց՝ Պապյանը հակառուսական տրամադրություններ է տարածում: Դե նրանք էլ ասացին՝ հայրենի իշխանությունները կըսեն, այլևս չենք ֆինանսավորի: Վերջ:

Չֆինանսավորել ինչ է նշանակում: Նշանակում է հեռուստատեսությունն ու ռադիոն աշխատում են, չեն ֆինանսավորվում, ես պետք է ուրիշ տեղից փող ճարեմ և ճարում եմ: Այսինքն՝ ես պիտի ընկնեմ աշխարհեաշխարհ փող հավաքեմ, որ ինչ է՝ մի գործ արվի: Ադյ հակառուսականն էլ, գիտե՞ք, որն է. Պապյանն ասել է, որ ռուսները զենք են ծախում Ադրբեջանին: Հիշո՞ւմ եք, որ Մոնթեն ասում էր՝ մենք էշ ենք,անոնք մեզեն ավելի էշ էն: Այ, եթե էշ չլինեին, մեզ վաղուց արդեն կերել-վերջացրել էին: Մեր միակ բախտն այն է, որ իրենք մեզեն ավելի էշ են:

Չորս գերմանական պետություն կա՝ գերմանացի, շվեյցարացի, լիխտենշտեյնցի, ավստրիացի, բոլորն էլ գերմանացի են ծագումով, բայց դարձել են առանձին ազգ այն պատճառով, որ պատմականորեն այդպես են գնացել: Խոսքը հենց դրա մասին է:
Ինձ թվում է՝ միանշանակ պետք է կանխենք Ղարաբաղի անկախության բոլոր տեսակի նկրտումները: Դա շատ վտանգավոր է, և այդ պրոցեսը գնում է. սա առաջին: Երկրորդը խնդիրը չունի բանակցային լուծում, խնդիրն ունի ռազմական լուծում եթե մենք ուզում ենք դա կանխենք ուրեմն Ադրբեջանը պետք է ներսից թուլացնենք, իրենց, այսպես ասած, թույլ կողմերին խփելով: