Միջպետական ճանապարհին «մոստ տրաքացնելը» տեռոր է․ Մելիք Մանուկյանը՝ իր դեմ մահափորձի մասին
«Ժողովուրդը» գրում է․ «Երևան-Սևան» ճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեռոր համարեց։
Հիշեցնենք, որ այդ օրը պայթյուն էր եղել ճանապարհի սկզբնամասում գտնվող շշերի գործարանում։
Պայթյյունի հետևանքով վնասվել էին ճանապարհածածկույթը և երկու մեքենա։ Մեքենաները պատկանում էին հենց նախկին պատգամավորին, և ապա պարզ դարձավ, որ պայթյունը միտումնավոր է եղել և պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել է կողքին գտնվող չգործող հյուրանոցից։
Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել 3 անձի։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Մելիք Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե ինչ խնդիր է ունեցել նա կալանավորվածների հետ, որ ցանկացել են հենց կամուրջը պայթեցնելու միջոցով իրեն սպանել։
ԱԺ նախկին պատգամավորը, անդրադառնալով կատարվածին, հայտնեց․ «Ես էլ Ձեզ եմ հարց տալիս՝ ինչի։ ԱՅդ մայրուղիով Դուք անցել եք, գիտեք, ինչքան մեքենա է անցնում, բա եթե Դուք անցնեիք այդ մայրուղիով, նման բաների մասին գրեք․․․ հերիք է ինձ կապեք քրեական թեմաների հետ։ Դա միջպետական գլխավոր ճանապարհ է և ամենակարևոր ճանապարհն է, եթե Դուք ինձ ցույց տաք այդխիսի ճանապարհը, մոստ տրաքացնելով մահափորձ անեն, հա, մեքենաներ տրաքացրել են, բայց մոստ․․․ միջպետական ճանապարհին․․․ ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է։ Առնվազն 100-200 ավտո այդտեղ են եղել, բա որ մեկիին բան լինե՞ր․ որևէ մեկին բան չեղավ, ու լավ է, որ չեղավ։ Միջպետական ճանապարհը տրաքացնում եք, այս ինչ եք անում, նման դեպքը լրիվ տեռոր է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...