Խանդոտ տղամարդը նախկին կնոջից գողացել է կատվին
ՌԴ Կալինինգրադի մարզի բնակիչը, որը նախկին կնոջից գողացել է կատվին, ձերբակալվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոստիկանություն է դիմել Կալինինգրադի 22-ամյա բնակչուհին, որը խնդրել է գտնել եւ պատասխանատվության ենթարկել նախկին ամուսնուն: Պարզվել է, որ խանդոտ տղամարդն առանց հրավերի եկել է տուժածի բնակարան՝ հույս ունենալով նրանց բռնացնել սիրեկանի հետ: Հետախուզելով տունն ու ոչինչ չգտնելով՝ տղամարդն իր հետ տարել է բջջային հեռախոս, ժամացույց եւ կատվին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 161-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ): Տղամարդուն մինչեւ 4 տարվա ազատազրկում է սպառնում: Գողացված գույքն ու կենդանին առգրավվել են եւ վերադարձվել տիրոջը:

















































