Անգլիայում կատուն իր տերերին փրկել է թագավորական պիթոնից
Անգլիական Էսսեքս կոմսությունում գտնվող Բեզիլդոն քաղաքի բնակիչներից մեկի այգում թագավորական պիթոն է հայտնաբերվել, հաղորդում է Southend Standard-ը:
Օձին հուլիսի 24-ին հայտնաբերել է կատուն: Կատվի տերերը կարողացել են սահմանափակել պիթոնի տեղաշարժն ու անմիջապես զանգել են կենդանիների պաշտպանության թագավորական հանրություն:
Երբ կազմակերպության փորձագետը հայտնաբերերլ է մոտ կես մետր երկարությամբ օձին, այն կրկին սողացել է եւ ավելի ուշ հայտնաբերվել այգում ճամպրուկի մեջ:

















































