Իլոն Մասկն Էլիզաբեթ 2-րդին նմանեցրել է «հեռուստացմփորիկներին»՝ նրա մասնակցությամբ մեմ հրապարակելով (լուսանկարներ)
Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը նոր մեմի հեղինակ է դարձել: Այս անգամ մեմի «գլխավոր հերոսը» Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն է: Ընկերության հիմնադիրը զվարճալի մեմի լուսանկարը հրապարակել է Twitter-ում:
Ամերիկացի միլիարդատերը «Հեռուստացմփորիկներ» մուլտսերիալից կադր է հրապարակել, որին կոլաժ է ավելացրել բրիտանական թագուհու լուսանկարներից՝ նույն գույնի հագուստով, ինչպես հայտնի շոուի հերոսները:
Համացանցի օգտատերերը գնահատել են Մասկի հումորի զգացումը և իրենց տարբերակներն են առաջարկել՝ այս անգամ մուլտֆիլմի կանաչապատ տարածքում ավելացնելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Queen խմբի անդամների, ինչպես նաև մեմի հեղինակ Իլոն Մասկի լուսանկարները:

















































