Ծնողների սթրեսը երեխայի մոտ էմոցիոնալ խնդիրներ է առաջացնում
Հղիության ժամանակ կամ կյանքի առաջին ամիսներին ծնողների սթրեսն անմիջականորեն ազդում է երեխայի մոտ էմոցիոնալ խնդիրների զարգացմանը:
Այս մասին է վկայում Քեմբրիջի, Բիրմինհեմի, Նյու Յորքի եւ Լեյդենի համալսարանների հետազոտողների անցկացրած ուսումնասիրությունը:
Նշվում է, որ երեխայի զայրույթի նոպաները, անհանգստությունը եւ չարությունը կարող են ուղղակիորեն կապված լինել հղիության ժամանակ մոր հոգեկան վիճակի հետ:
Բացի այդ ծնողների վեճերը, որոնք տեղի են ունենում մինչեւ երեխայի 2 տարեկանը, կարող են հանգեցնել նրան, որ տարիքի հետ նա իրեն պակաս երջանիկ կզգա:
Հետազոտության շրջանակում գիտնականները դիտարկել են հղիության վերջին ամիսներին 404 զույգի, ինչպես նաեւ այն ժամանակահատվածը, երբ ծնված երեխան եղել է 4,14 եւ 24 ամսական: Ծնողները պետք է գնահատեին միմյանց հետ հարաբերությունների որակը, ինչպես նաեւ իրենց երեխայի վարքը: Այնուհետ ներընտանեկան բարօրությունը փորձագետների կողմից գնահատվել է տուն կատարած այցերի ժամանակ:
Պարզվել է, որ ծնողների հարաբերությունները փոքրիկի կյանքի առաջին ամիսներին կարող է անբարենպաստ հետեւանքներ ունենալ նրա համար կյանքի արդեն 2-րդ տարում:
Բացի այդ երեխաները հաճախ են լաց լինում, վախ եւ անհանգստություն զգում, եթե նրանց ծնողները վիճել են կամ լարված հարաբերություններ են ունեցել, երբ նրանք դեռ մի քանի ամսական են եղել:
Գիտնականները նշում են, որ հայրերի էմոցիոնալ բարօրությունը ոչ պակաս կարեւոր է, ինչպես մայրերի դեպքում, սակայն այդ հարցին պատշաճ ուշադրություն չի դարձվում:
Մինչ այդ այս գործոնը կարեւոր նշանակություն ունի երկարաժամկետ հեռանկարում երեխայի զարգացման համար:
Հետազոտությունը հրապարակվել է Archives of Women's Mental Health ամսագրում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»