Twitter-ի միջոցով աղջիկը բացահայտել է զուգընկերոջ դավաճանությունը
Քենի Խայես անունով աղջիկը, թվիթերյան օգտատերերի ուշադրության շնորհիվ, կարողացել է բացահայտել զուգընկերոջ դավաճանությունը, գրում է Bored Panda-ն:
Աղջիկը տեսել է իր ընկերոջ՝ Քեյթրիք Դենսոնի լուսանկարը ուրիշ կնոջ հետ, ինչին ի պատասխան, ընկերն ասել է, որ դա հին լուսանկար է:
Թվիթերյան օգտատերերը աղջկան հուշել են, որ դա չի կարող հին լուսանկար լինել, քանի որ նկարում առկա Houstonia պարբերականը 2019-ի փետրվարի է:
Դրանից բացի՝ Դենսոնի ընկերուհին ևս կապ է հաստատել աղջկա հետ և հայտնել, որ չի իմացել, որ վերջինս զուգընկերուհի ունի:

















































