Նորվեգիական ֆյորդների հարևանությամբ տպավորիչ հյուրանոց կկառուցվի՝ ժայռի եզրից կախված լողավազանով (լուսանկարներ)
Նորվեգիայում կառուցվելիք առաջնակարգ հյուրանոցը հոյակապ վայր կլինի էքստրեմալ զգացողությունների սիրահարների համար: Ինչպես ներկայացնում է luxurylaunches.com-ը, արտաքին տպավորիչ տեսքով հյուրանոցը կզարմացնի նաև իր լողավազանով, որը տեղակայվելու է հենց ժայռի եզրին:
Հյուրանոցը, ըստ դիզայներական նախագծի, տեղակայված կլինի 600 մետր բարձրությամբ՝ զառիթափ Պրեկեստուլենում, որը Նորվեգիայի ամենագեղեցիկ և հայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է:
Հյուրանոցի դիզայնը կրնկնօրինակում է քայլարշավների հայտնի նորվեգական արահետները և թույլ է տալիս զգալ «ժայռերի ծայրին ապրելու փորձառությունը»:

















































